ABNews

Այսօր Սևանա լճի օրն է. գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ

Լուրեր | 2026/08/30 13:16

Այսօր Սևանա լճի օրն է. գրանցվել է մակարդակի ռեկորդային աճ

Այսօր Սևանա լճի օրն է: 1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին Հայաստանում նշվում է որպես Սևանա լճի օր։ Այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը

Այսօր Սևանա լճի օրն է: 1999 թվականից օգոստոսի վերջին կիրակին Հայաստանում նշվում է որպես Սևանա լճի օր։ Այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Լևոն Ազիզյանը:

«Սևանը լեռների մեջ բացված կապույտ աչք է, որի հայացքում ամբողջ Հայաստանն է արտացոլվում։

Այս տարի Սևանա լճի հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ առանձնահատուկ տարի է.

Հունիս ամսվա ընթացքում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 18 սմ-ով, ինչը 1927 թվականից իրականացվող դիտարկումների պատմության երկրորդ ամենաբարձր հունիսյան ցուցանիշն է։ Ավելի մեծ բարձրացում հունիս ամսին արձանագրվել է միայն 1988 թվականին, որը համարվում է Սևանա լճի հիդրոօդերևութաբանական դիտարկումների ամբողջ պատմության ամենաջրառատ տարին։

Մինչև 2026 թվականը Սևանա լճից բաց թողնված ջրի նվազագույն քանակը գրանցվել է 2002 թվականին՝ 99,46 մլն մ³։ Այս պահին առկա բոլոր դրական նախադրյալները վկայում են, որ 2026 թվականը կարող է դառնալ Սևանա լճից ամենաքիչ քանակությամբ ջրի բացթողմամբ տարի»։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը