Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության ոլորտում համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել
Լուրեր |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժնի և Ֆրանսիայի Հանրապետության Ավիացիոն պատահարներ քննող մարմնի (Bureau of Enquiry and Analysis for Civil Aviation Safety-BEA) միջև ստորագրվել է ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության ոլորտում համագործակցության և աջակցության վերաբերյալ «Մտադրությունների մասին հայտարարություն» համագործակցության փաստաթուղթ։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
«Համագործակցության նպատակն է բարձրացնել քաղաքացիական ավիացիայի անվտանգության մակարդակը և կանխարգելել ավիացիոն պատահարները։
Ֆրանսիայի Ավիացիոն պատահարներ քննող մարմինն անվճար և անհրաժեշտության դեպքում իր հնարավորությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի իր քննիչների ծառայությունները, ինչպես նաև օդանավերում առկա թռիչքային տեղեկատվության ձայնագրությունների վերծանման, վերլուծության, տեխնիկական լաբորատորիայից օգտվելու ծառայությունները։
Ֆրանսիայի Հանրապետության Ավիացիոն պատահարներ քննող մարմինը (Bureau of Enquiry and Analysis for Civil Aviation Safety՝ BEA), որը ստեղծվել է 1946 թվականին, ավիացիոն պատահարների քննության ոլորտում առաջին տեղն է զբաղեցնում Եվրոպական Միությունում՝ ԻԿԱՕ USOAP աուդիտի շրջանակներում գրանցելով 100% դրական արդյունք։
Այս համագործակցությունը նպաստում է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 75-րդ կետի իրականացմանը՝ ուժեղացնել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման լիազորված մարմնի ինստիտուցիոնալ կարողությունները և միջազգային ստանդարտներին համապատասխանությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․