ԱՄՆ-ում՝ Լա Գուարդիա օդանավակայանում տեղի է ունեցած լուրջ ավիացիոն միջադեպից հետո Air Canada Express-ի ուղևորատար ինքնաթիռի օդաչուն և երկրորդ օդաչուն զոհվել են։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հիշեցնենք, որ վայրէջքի ժամանակ օդանավը բախվել էր օդանավակայանի հրշեջ մեքենային։ Ինքնաթիռը ժամանելիս է եղել Կանադայի Մոնրեալ քաղաքից և տեղափոխում էր մոտ 72 ուղևոր ու 4 անձնակազմի անդամ։
Բախումը տեղի է ունեցել մոտ 39 կմ/ժ արագությամբ, ինչի հետևանքով ինքնաթիռի քթամասը զգալիորեն վնասվել է։

