Ռեպորտաժում ներկայացվում են Հայաստանի շուրջ ստեղծված արտաքին քաղաքական, տնտեսական և ներքին զարգացումները։ Անդրադարձ է կատարվում ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքի հնարավոր կասեցման քննարկումներին, Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության կտրուկ կրճատմանը, Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի համար ներկայացվող նոր նախապայմաններին, ինչպես նաև Նախիջևանում Բաքվի վերահսկողության խստացմանն ու «Թրամփի ուղի» նախագծին։
Տեսանյութում ներկայացվում են նաև Անիի կամրջի վերականգնման հայ-թուրքական աշխատանքները, Ազգային ժողովի նախագահի ու տեղակալների ընտրության ընթացքը, ԲՀԿ աջակիցների բողոքի ակցիան, ոստիկանական բացահայտումները, վարորդական քննության փոփոխությունները, ջրագծերի վթարները Երևանում ու Հրազդանում, ինչպես նաև գիշերային ժամերին դեղատներում կիրառվող հավելավճարների խնդիրը։


