Օգոստոսի 8-ը համապարփակ ձևով փոխեց ՀՀ անվտանգային միջավայրը. ԱԽ քարտուղար
Լուրեր |
Անվտանգության այն համակարգը, որի վրա մենք մեծ հույս էինք դրել առնվազն մինչև 2020 թվականի պատերազմը և դրան հաջորդած ժամանակահատվածում, կենսունակություն ցույց չի տվել, և մեզ այլընտրանքային գաղափարախոսություն էր անհրաժեշտ կամ անվտանգության նոր ճարտարապետության մասին մտածողություն, և որոնումների ճանապարհ անցնելու անհրաժեշտություն էր առաջացել: Այդ մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Այս համատեքստում, ըստ ԱԽ քարտուղարի, օգոստոսի 8-ը համապարփակ ձևով փոխեց ՀՀ անվտանգային միջավայրը, և այժմ ռազմավարությունը թղթին հանձնելու և ժամանակի շունչ ունենալու խնդիր է առաջացել:
«2021-ի ընտրություններից հետո որոշում կայացրինք, որ պետք է հնարավորինս արագ ունենալ նոր ազգային անվտանգության ռազմավարություն, բայց մեր շուրջ միջավայրն այնքան արագ էր փոխվում, որ մենք անընդհատ հետաձգում էինք ռազմավարություն ունենալը:
2025 թվականի սկզբներին մեր շուրջ միջավայրը շարունակվում էր փոխվել, բայց մեր քաղաքականությունում հստակություն էր մտել, և մենք որոշեցինք ռազմավարություն ունենալ, բայց երբ հասանք տեքստը վերջնականացնելուն, տեղի ունեցավ օգոստոսի 8-ը, որն ամբողջությամբ փոխեց մեր միջավայրը:
Իհարկե, խաղաղության օրակարգ ենք ունեցել, բայց քաղաքականությունների մասով առնվազն նոր միջավայրին ադապտացված քաղաքականություններ պետք է ընդունենք, և դա նաև հարց է առաջացնում, և, ընդհանրապես, ռազմավարություն ունենալու հարցն է սեղանին դրվում»,- ասաց նա՝ նշելով, որ այդ հարցը առաջիկայում պետք է քննարկվի:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․