Օգոստոսի 21-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Oրվա տեղական եւ միջազգային տնտեսական գլխավոր լուրերը
Տեղական
2025-ի հունվար-հունիսին ներմուծման ծավալները կազմել են 5․91 մլրդ դոլար
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թ. հունվար–հունիսին Հայաստանի ներմուծման ծավալները կազմել են 5.91 մլրդ դոլար։ Սա նախորդ տարվա համեմատ նվազել է 38.63%-ով կամ 3.7 մլրդ դոլարով։
Ներմուծման ամենամեծ ծավալները շարունակում են արձանագրվել Ռուսաստանի ուղղությամբ։ Այդ ժամանակահատվածում Ռուսաստանից ներմուծման ծավալները նվազել են 65.53%-ով կամ 4.1 մլրդ դոլարով և կազմել 2.14 մլրդ դոլար։ Ռուսաստանյան ուղղությանը բաժին է ընկնում ներմուծման ընդհանուր ծավալի 36.14%-ը։
Միջազգային
ԱՄՆ-ը կասեցրել է օտարերկրյա բեռնատար վարորդների աշխատանքային վիզաների տրամադրումը
ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են աշխատանքային վիզաների տրամադրումը օտարերկրացիներին, որոնք մտադիր են աշխատել որպես հեռահար և առևտրային բեռնատարների վարորդներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ընդգծելով, որ նրանց գործունեությունը կարող է վտանգի տակ դնել ամերիկացի քաղաքացիների կյանքը։
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել իրանցի նավթային մագնատի և չորս ընկերությունների նկատմամբ
Մեծ Բրիտանիան Իրանի դեմ սահմանել է պատժամիջոցներ՝ թիրախավորելով իրանցի նավթային մագնատ Մոհամմադ Հոսեյն Շամհանիին, ինչպես նաև նավագնացության, նավթաքիմիական ու ֆինանսական ոլորտներում գործող չորս ընկերությունների։ Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում՝ նշելով, որ նրանք աջակցում են Թեհրանի արտասահմանյան գործունեությանը։
ԱՄՆ-ը և ԵՄ-ը ստորագրել են առևտրային «Շրջանակային համաձայնագիր»
Միացյալ Նահանգները և Եվրամիությունը կնքել են նոր առևտրային համաձայնագիր։ ԱՄՆ-ը ԵՄ ապրանքների մեծ մասի համար սահմանելու է 15% սակագին, այդ թվում՝ դեղագործական և կիսահաղորդչային արտադրանքի վրա։ Միևնույն ժամանակ կպահպանվի ԵՄ ավտոմեքենաների նկատմամբ գործող 27.5% սակագինը, մինչև ԱՄՆ-ում ընդունվեն համապատասխան օրենսդրական փոփոխություններ։
Ի պատասխան՝ ԵՄ-ն արտոնյալ մուտք կապահովի ամերիկյան ծովամթերքի և ոչ հիմնական գյուղատնտեսական արտադրանքի համար և միաժամանակ կավելացնի ԱՄՆ-ից ռազմական և պաշտպանական սարքավորումների գնումները։
Հետաքրքիր
Ֆրանսիայում EuroMillions վիճակախաղի մասնակիցը շահել է ռեկորդային ջեքփոթ
Ֆրանսիացի մասնակիցը հաղթել է 210 մլն եվրոյի չափով ջեքփոթ, ինչը երկրի համար ռեկորդային գումար է և EuroMillions-ի կանոններով թույլատրելի առավելագույն շահումը։ Հաղթողը ճիշտ կանխատեսել է բոլոր յոթ թվերը՝ ներառյալ երկու «աստղային» համարները։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․