ABNews

2026թ.-ի օգոստոս ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Բրենդներ և շուկա | 2026/09/07 12:30

2026թ.-ի օգոստոս ամսվա բորսայական տվյալներն ամփոփ

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ամփոփել է 2026 թվականի օգոստոս ամսվա շուկայական տվյալները։ Ամսվա ընթացքում պահպանվել է դինամիկ առևտրային միջավայրը՝ ընդգծելով ներդրողների աճող վստահությունը և շուկայական ակտիվությունը։

Օգոստոսին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հարթակում տեղաբաշխվել է ավելի քան 53․4 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, իսկ երկրորդային շուկայում իրականացվել է 62 գործարք՝ ավելի քան 21 մլրդ ՀՀ դրամ ծավալով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 135%-ով։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առևտրի ծավալի 72% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ կազմելով ավելի քան    10․5 մլրդ ՀՀ դրամ։ Հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 2085 գործարք՝ օգոստոսի վերջի դրությամբ բորսայում շրջանառվող 221 կորպորատիվ պարտատոմսերով։ Այս կայուն աճը արտացոլում է կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առողջ պահանջարկը։

Բաժնետոմսերի շուկայում առևտրի ծավալը կազմել է ավելի քան 153․4 մլն ՀՀ դրամ, իսկ շուկայի կապիտալիզացիան՝ ավելի քան 356․2 մլրդ ՀՀ դրամ։ Բաժնետոմսերով կնքվել է 288 գործարք։

Ռեպո գործարքների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 22.8 մլրդ ՀՀ դրամ: Օգոստոս ամսին կնքվել է 199 ռեպո գործարք, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ 361%-ով։

Օգոստոսին ՀՖԲ արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակման 4 գործարք՝ շուրջ 277 մլն ՀՀ դրամ ծավալով։ Ամսվա ընթացքում փոխարժեքի գինը ձևավորվել է 364․25-ից 364․5 դրամի միջակայքում։

Ամսական տվյալների համեմատական գրաֆիկները կարող եք տեսնել AMX-ի պաշտոնական կայքում:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը