«Աթենք» մսամթերքի ընկերությունն արժանացել է «Տարվա հուսալի մսամթերք արտադրող» մրցանակին

Ոլորտի բացարձակ առաջատար «Աթենք» մսամթերքի ընկերությունը Համազգային վստահության խորհրդի կողմից արժանացել է «Տարվա հուսալի մսամթերք արտադրող» մրցանակին՝ ևս մեկ անգամ հաստատելով առաջատարի իր դիրքն ու վստահելի անունը՝ հայկական մսամթերքի շուկայում։

Այս մրցանակը փաստում է, որ «Աթենք»-ը ոչ միայն արտադրում է մսամթերք, այլև ձևավորում է որակի, պատասխանատվության և վստահության այնպիսի չափանիշներ, որոնք ոլորտի համար երկար տարիներ ուղենիշային են դարձել։

Արդեն ավելի քան 3 տասնամյակ «Աթենք»-ն իր հաճախորդներին առաջարկում է միջազգային ստանդարտներին համապատասխան, խիստ վերահսկողություն անցած  անվտանգ և բարձրորակ արտադրանք։ Ընկերության նոր՝ տարածաշրջանում իր հզորություններով նմանը չունեցող արտադրամասը, որակի կառավարման բազմաստիճան համակարգը և տեխնոլոգիական շարունակական ներդրումներն ապահովում են արտադրանքի կայուն որակը և վստահելիությունը:

Ընկերությունում առանձնահատուկ կարևորություն է տրվում նաև սպառողների հետ հարաբերությանը․ առօրյա հետադարձ կապը, շուկայի ուսումնասիրությունը և արտադրանքի նկատմամբ պահանջմունքների վերլուծությունը դառնում են այն հիմքը, որը թույլ է տալիս մշտապես առաջարկել արդիական, մրցունակ և բարձրորակ տեսականի։

Այս ճանաչումը ևս մեկ անգամ հաստատում է «Աթենք»-ի կայուն դիրքը հայկական մսամթերքի շուկայում որպես վստահելի, պատասխանատու, նորարար և զարգացող ազգային արտադրող։



*գովազդ