Այս պահին արդեն մթերվել է 211 հազար տոննա խաղող. նախորդ տարի այդ թիվը եղել է 164,2 հազար տոննա. Պապոյան
Լուրեր |
Խաղողի ոլորտում խորքային փոփոխություններ են տեղի ունենում։
Խաղողի ամբողջ սորտերը մթերված են, և այս պահի դրությամբ, ըստ օպերատիվ տվյալների, որոնք ստանում ենք (կարող է որոշակի, մի փոքր ճշգրտում լինել), 211 հազար տոննա մթերվել է: Ամբողջ անցած տարի մթերման ծավալը եղել է 164 հազար 200 տոննա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23–ին, կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Մի փոքր «Արենի» սորտի խաղող է մնացել, և վերջին օրերին խաղողի՝ սեղանի սորտեր կան, որոնք շուկայի համար պատշաճ տեսքի և որակի չեն, և ֆերմերները դրանք ևս մթերում են, և մթերողները մեծ պատրաստակամությամբ դա են մթերում: Դրանով է պայմանավորված, որ մթերումը մեր հաշվարկներից ավելի է, այսինքն՝ բերում են նաև վերջին մնացորդները»:
«Բայց պետք է նշել, որ մթերումը մինչև հիմա պատշաճ գնացել է, հիմնականում ավարտել ենք, մնացել է 2-3 մթերող, առաջիկա օրերին ամբողջությամբ կավարտենք,- ասաց նա և հավելեց,- Կարող ենք ասել, որ 99 տոկոսը մթերել ենք: Մաքսիմում կարող է մի 1000-2000 տոննա մնացած լինել, այն էլ իմ ասած դեպքն է, այսինքն՝ «Արենի» է կամ խաղողի սեղանի սորտեր»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ խաղողի ոլորտում խորքային փոփոխություններ են տեղի ունենում. «Չեն կարող այդ փոփոխությունները կասեցնել, կանգնեցնել, բայց մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր տնտեսությունը, գյուղատնտեսությունն ադապտացվի այդ փոփոխություններին»:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ. ՄԻՊ
2026/04/24/ 09:48 -
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ եղանակով 5 վագոն հացահատիկ կուղարկվի
2026/04/24/ 09:46 -
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում (ուղիղ)
2026/04/24/ 09:06 -
Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է. վարչապետ
2026/04/24/ 08:54 -
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ