2025-ի սեպտեմբերի 25-ին «Էլիտ Պլազա»-ում կայացավ «Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի հանձնման պաշտոնական արարողությունը
Լուրեր |
Սեպտեմբերի 25-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ
2025-2026թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի մրցույթում հաղթած ուսանողներին
«Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի հավաստագրերի հանձնման
պաշտոնական արարողությունը։
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի
նախագահ Հերմինե Թովմասյանը, Ասոցիացիայի Խորհրդի անդամներ Միհրան Թադևոսյանը, Սիրանուշ
Ներսիսյանը, Գոհար Փարսադանյանը, Անի Բադիկյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի
«Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական
քոլեջի տնօրեն Լուսինե Կարապետյանը, Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի տնօրենի
տեղակալ Լուսինե Գասպարյանը, «Լիդերս Քոմփընի» հաշվապահական հաշվառման գրասենյակի տնօրեն,
Ասոցիացիայի անդամ Լուսինե Նալբանդյանը, «Պրոֆմաքս Սըլուշընս» հաշվապահական ընկերության
տնօրեն, Ասոցիացիայի անդամ Հասմիկ Հակոբյանը, քոլեջների դասախոսներ, նախորդ մրցույթներում
հաղթած ուսանողներ, ուսանողների ծնողներ, լրագրողներ և այլ հյուրեր։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ասոցիացիայի նախագահ Հերմինե Թովմասյանը,
ով շնորհակալություն հայտնեց ներկաներին և շնորհավորեց ուսանողներին, ինչպես նաև ընդգծեց
կրթության դերն ու կարևորությունը արդի մրցունակ աշխատաշուկայում` հիշեցնելով Ասոցիացիայի հիմնադիր Վահագն Համբարձումյանի կարգախոսը. «Ազգային հարստությունը ոչ թե բնական պաշարներն են, այլ`
կրթoջախները»։
Այնուհետև շնորհավորական ուղերձներով հանդես եկան ՀՊՏՀ «Հաշվապահական
հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի
տնօրեն Լուսինե Կարապետյանը, Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի տնօրենի տեղակալ Լուսինե
Գասպարյանը, իսկ հաշվապահական գրասենյակների տնօրեններ Լուսինե Նալբանդյանը և Հասմիկ
Հակոբյանը, որպես գործատու, շնորհակալություն հայտնեցին ծրագրի իրականացման և խելացի
ու նպատակասլաց աշխատակիցներ իրենց տրամադրելու համար, երախտիքի խոսքերով հանդես եկան նաև կրթաթոշակակիր
ուսանողները, ինչպես նաև իրենց փորձով կիսվեցին նախորդ մրցույթներում հաղթած ուսանողները։
Միջոցառման ավարտին մրցույթում հաղթած «Հաշվապահական հաշվառում» և «Ֆինանսներ» մասնագիտություններով
3-րդ կուրսի 9 ուսանողների (7-ը ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի, 2-ը` Երևանի պետական
հումանիտար-տեխնիկական քոլեջի ուսանողներ)
հանդիսավոր կերպով հանձնվեցին անվանական
կրթաթոշակի հավաստագրերը և մոտիվացնող գրքեր։
«Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի անվանական կրթաթոշակ»-ի մրցույթը կրում է շարունակական բնույթ` նպատակ ունենալով բարձրացնել ուսանողների առաջադիմությունն ու մշտապես կրթվելու ձգտումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․