Ասիան առաջատար՝ նավթավերամշակման հզորությունների աճում մինչև 2030թ.
Լուրեր |
Նոր հզորությունները միտված են ինչպես էներգետիկ անվտանգության, այնպես էլ սպառման աճի ապահովմանը:
Ասիան առաջիկա տարիներին կդառնա համաշխարհային առաջատարը ավանդական նավթավերամշակման գործարանների հզորությունների աճի ծավալով։ Offshore Technology-ի հրապարակման համաձայն՝ GlobalData Energy-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մինչև 2030 թվականը տարածաշրջանը կկազմի ընդհանուր աճի ավելի քան 35%-ը։
Այս միտումը պայմանավորված է խոշոր ներդրումներով և ռազմավարական նախագծերով, մասնավորապես Չինաստանում, Հնդկաստանում և Պակիստանում։ Այդ երկրները առաջնահերթություն են տալիս էներգետիկ անվտանգության ապահովմանը և ներքին աճող պահանջարկի բավարարմանը։
Չինաստան – Մինչև 2030 թվականը երկիրը կդառնա Ասիայի հիմնական ներդրողը նավթավերամշակման նոր հզորությունների ոլորտում։ Նրա բաժինը կկազմի տարածաշրջանի նոր գործարանների ընդհանուր հզորությունների ավելի քան քառորդը։ Նոր նախագծերի շուրջ 80%-ը գտնվում է Չինաստանում։ Ամենախոշորներից է Caofeidian V գործարանը՝ 400 հազար բարել/օր հզորությամբ, որը նախատեսվում է գործարկել 2029 թվականին։
Հնդկաստան – Մինչև 2030 թվականը նախատեսվում է ավելացնել շուրջ 2.3 մլն բարել/օր հզորություն։ Աճի մոտ 70%-ը պայմանավորված է գործող գործարանների ընդլայնմամբ։ Ամենամեծ փոփոխություններից մեկը սպասվում է արդեն 2026 թվականին Nayara Energy-ի շահագործվող Vadinar գործարանում։
Պակիստան – Երկիրը նախատեսում է ավելացնել մոտ 1.5 մլն բարել/օր հզորություն՝ հիմնականում նոր նախագծերի միջոցով։ Ամենախոշոր նախաձեռնությունը Larkana գործարանն է՝ 400 հազար բարել/օր արտադրական ծավալով, որի գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։
Ընդհանուր առմամբ, Ասիայի երկրների իրականացվող ներդրումային ծրագրերը վկայում են տարածաշրջանի աճող դերի մասին համաշխարհային նավթավերամշակման արդյունաբերության մեջ։ Դրանք ոչ միայն կավելացնեն արտադրական կարողությունները, այլև կխորացնեն էներգետիկ անվտանգությունը և կբավարարեն ներքին պահանջարկի աճը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54 -
«Հյուսիս–հարավ»-ը շատ կարևոր ենթակառուցվածքային նախագիծ է․ ԱԶԲ
2026/05/05/ 15:51 -
Մարտին Գալստյանը վերընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
2026/05/05/ 14:42 -
Ավստրալիայում սոցցանցերի արգելքը «կատարյալ ձախողում» է և «խայտառակություն»․ Վիքիպեդիայի հիմնադիր
2026/05/05/ 14:29 -
Մեկնարկել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման զեկույցների փուլը. առաջին փաստաթուղթը փոխանցվել է ՆԳ նախարարին
2026/05/05/ 13:55 -
Քննարկվել են հարկային բարեփոխումների ընթացքը և զարգացման հեռանկարները
2026/05/05/ 13:45 -
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
2026/05/05/ 13:41 -
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․