2025-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ վերականգվել է ավելի քան 2 մլրդ դրամ. Հակակոռուպցիոն կոմիտեն ամփոփել է աշխատանքը
Լուրեր |
Համայնքներին են վերադարձվել ապօրինի օտարված ընդհանուր 13 միավոր հողատարածքներ։
2025 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները նախաքննություն են իրականացրել 2061 քրեական վարույթով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1896 վարույթի դիմաց։
Այդ մասին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ հաշվետու նիստում ամփոփելով գործունեության չորս տարին։
Կոմիտեի նախագահը կարևորել է հաշվետու ժամանակահատվածում Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացված կառուցվածքային փոփոխությունները, այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումների ստեղծումը, որոնց գործունեությունը թույլ կտա տեղերում թիրախային պայքար մղել կոռուպցիոն երևույթների դեմ։
Արթուր Նահապետյանը ներկայացրել է նաև քննված քրեական վարույթների վիճակագրական ցուցանիշները։ Ավարտված վարույթներից մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 170–ը՝ 431 անձանց վերաբերյալ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 108–ը՝ 251 անձանց վերաբերյալ։ 2025 թվականի 9 ամիսների ընթացքում դատարան ուղարկված վարույթների թվով աճը կազմել է 57.4%, իսկ կարճված վարույթների դեպքում տեղի է ունեցել աճի նվազում՝ 21.1%։
«Կոմիտեն ցուցաբերում է բարձր զգայունություն ինչպես նախկին, այնպես էլ գործող պաշտոնյաների կողմից թույլ տրված կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ։ Մասնավորապես՝ Կոմիտեն հստակ ուղերձ է հղում, որ կոռուպցիան՝ անկախ ժամանակային հեռավորությունից կամ անձի զբաղեցրած պաշտոնից, չի կարող մնալ անպատիժ»,- ասել է Արթուր Նահապետյանը։
Կոմիտեի նախագահի խոսքով՝ ընթացիկ և ավարտված քրեական վարույթներով միայն 2025 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պատճառված ընդհանուր վնասից դրամական տեսքով փաստացի վերականգնվել է 2․033․416․000 (երկու միլիարդ երեսուներեք միլիոն չորս հարյուր տասնվեց հազար) ՀՀ դրամ, ինչը 2021–2024 թվականների ընթացքում վերականգնված վնասից շուրջ երկուս ու կես անգամ ավել է։
Արթուր Նահապետյանը նշել է նաև, որ Հակակոռուպցիոն կոմիտեում 2025 թվականի 9 ամիսների ընթացքում քննված քրեական վարույթներով նախաքննության ընթացքում համայնքներին են վերադարձվել ապօրինի օտարված ընդհանուր 13 միավոր հողատարածքներ։ Բացի այդ, քրեական վարույթներով հայտնաբերվել են ապօրինի օտարված ընդհանուր շուրջ 9.165.000.000 դրամ շուկայական կամ կադաստրային մոտարկված արժեքով ևս 181 միավոր հողատարածքներ, որոնք ենթակա են վերադարձման պետական շահերի պաշտպանության ոլորտում համապատասխան իրավական գործիքակազմի կիրառմամբ:
Ըստ Կոմիտեի նախագահի՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով ձեռնարկվել են նշանակալի կադրային բարեփոխումներ, որոնք ներառել են ինչպես նոր նշանակումները, այնպես էլ անհրաժեշտ ազատումները՝ ուղղված աշխատանքի որակական ցուցանիշների և պատասխանատվության մակարդակի բարձրացմանը։
Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա կապակցությամբ, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Պողոսյանը և Հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Գևորգ Քյարամյանը:
Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա կապակցությամբ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանը պարգևատրվել է արժեքավոր նվերով:
Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատողի օրվա կապակցությամբ, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստեփան Նազարյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/01/16 22:00
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/01/16 19:19
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Թաքնված արժեքի բացահայտումը թիմում․ սովորական, լավ ու ազդեցիկ աշխատակիցներ
2026/01/17/ 18:00 -
Հունվարի 16-ի բիզնես լուրերը
2026/01/16/ 22:00 -
Հունվարի 16-ի կարևոր լուրերը
2026/01/16/ 19:19 -
Տեխնոլոգիական ոլորտի տաղանդավոր մասնագետները՝ աշխատաշուկայի կարևոր մաս
2026/01/16/ 18:53 -
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
2026/01/16/ 17:43 -
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
2026/01/16/ 17:12 -
Կասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը
2026/01/16/ 17:07 -
Կառավարությունում շարունակվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունների քննարկումները
2026/01/16/ 17:02 -
Աճուրդի է հանվել Թուփաք Շաքուրի ամենավաղ հայտնի ձայնագրություններից մեկը՝ 1988 թվականից
2026/01/16/ 16:54 -
2025 թվականը կրիպտոշուկայում․ ռեկորդային աճ, մակրոռիսկեր և անցում ինստիտուցիոնալ փուլ
2026/01/16/ 16:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 15, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՀՈՒՆՎԱՐԻ 14, 2026 Թ․