Իսպանիայում հրդեհների հետևանքով մոտ 400.000 հա տարածք է այրվել
Լուրեր |
Ըստ Անտառային հրդեհների եվրոպական տեղեկատվական համակարգի (EFFIS)՝ այժմ երկրում դեռ ակտիվ է 40 հրդեհ:
Իսպանիայում շարունակվող հրդեհների պատճառով այրվել է մոտ 400.000 հեկտար տարածք, իսկ հրդեհ առաջացնելու մեղադրանքով ձերբակալվածների թիվը հասել է 37-ի:
Ըստ Անտառային հրդեհների եվրոպական տեղեկատվական համակարգի (EFFIS)՝ այժմ երկրում դեռ ակտիվ է 40 հրդեհ:
Կաստիլիա և Լեոն շրջանի նախագահ Ալֆոնսո Ֆերնանդես Մանյուեկոն հայտարարել էր, որ եղանակային պայմանների բարելավման շնորհիվ հրդեհաշիջման աշխատանքները բարեհաջող են ընթանում։ Անձրևները և խոնավ եղանակը, հատկապես Լեոն նահանգում, փոքր ինչ մեղմել են իրավիճակը:
Նա ներկայացրել է նաև տուժածների համար օգնության ծրագիր: Այն ներառում է 500 եվրո օգնություն նրանց համար, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, և մինչև 185.000 եվրո նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները հրդեհների պատճառով։
Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Գերմանիայից հրշեջ ջոկատները ժամանել են Իսպանիայի հյուսիս՝ հրդեհների դեմ պայքարում աջակցելու համար: Ըստ հայտարարության՝ ավելի քան 20 մեքենա է ուղարկվել Պորտուգալիային սահմանակից Էքստրեմադուրա շրջան:
Ըստ ԵՄ-ի «Կոպեռնիկոս» կլիմայի մոնիթորինգի գործակալության տվյալների՝ անցած շաբաթ անտառային հրդեհների հետևանքով Իսպանիայի մեծ մասում օդի որակը վատթարացել է։ Պիրենեյան թերակղզու հրդեհներից ծուխը հասել է Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Սկանդինավիա:
Հրդեհները շարունակվում են նաև Պորտուգալիայում: Երկրում հրդեհների դեմ պայքարում ավելի քան 3700 հրշեջ փրկարարներ են ներգրաված:
EFFIS-ի տվյալներով՝ Պորտուգալիայում այրվել է մոտ 235.000 հեկտար տարածք, ինչը գրեթե հինգ անգամ ավելի է, քան 2006-2024 թվականների այս ժամանակահատվածի միջին ցուցանիշը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․