Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ nչնչացման վտանգի տակ. ահազանգ․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն
Լուրեր |
Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ nչնչացման վտանգի տակ. ահազանգ․ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն
Ահազանգ. Արցախի խորհրդանիշ Մենք ենք մեր սարերը հուշարձանը գտնվում է հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ։ Այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։
««Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը, որը հայտնի է նաև որպես «Տատիկ-պապիկ» (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ), հայկական ինքնության, պատմական հիշողության և մշակութային ժառանգության խորհրդանշական կոթողներից է։ Այն ստեղծվել է 1967 թվականին՝ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի և ճարտարապետ Յուրի Հակոբյանի կողմից։ Կարմիր տուֆից կերտված, շուրջ 9 մետր բարձրությամբ այս հուշարձանը տեղադրված է բլրի գագաթին՝ խորհրդանշելով արցախյան հողի և ժողովրդի միջև անքակտելի, արյունակցական կապը։
Քանդակը ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս-ուսի կանգնած, հպարտ ու անսասան կեցվածքով։ Այն չունի պատվանդան, կարծես բխում է հենց հողից՝ մարմնավորելով ժողովրդի խոր արմատներն ու անքակտելի կապը հայրենիքի հետ։ Պատահական չէ, որ այս ստեղծագործությունը միջազգային հարթակներում ևս արժանացել է բարձր գնահատականի՝ ներկայացվելով իտալական Կարարա քաղաքում կազմակերպված հեղինակավոր ցուցահանդեսում և ճանաչվելով որպես համաշխարհային մշակութային արժեք։
Սակայն հուշարձանի պատմությունը չի սահմանափակվում միայն մշակութային ձեռքբերումներով։ Դեռևս խորհրդային տարիներին այն բախվել է քաղաքական դիմադրության՝ Սովետական Ադրբեջանի ղեկավարության բացահայտ ընդդիմության պայմաններում։ Չնայած այդ ճնշումներին, հուշարձանը կանգնեցվեց՝ դառնալով ոչ միայն արվեստի, այլև դիմադրության խորհրդանիշ։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններից և դրան հաջորդած Արցախի ամբողջական բռնազավթումից ու արցախաայության բռնի տեղահանումից ընդամենը օրեր անց՝ սեպտեմբերի 29-ին, ադրբեջանական ուժերը Ստեփանակերտի բռնազավթման օրը հուշարձանի վրա տեղադրեցին Ադրբեջանի դրոշը՝ ցուցադրաբար ոտնահարելով դրա պատմամշակութային նշանակությունը։
2024 թվականի նոյեմբերին սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը փաստեցին նորանոր վանդալիզմի դեպքեր․ հուշարձանի ինչպես առջևի, այնպես էլ հետևի հատվածներում արձանագրվել են վնասներ և հայատյաց, վիրավորական գրություններ։ Վնասվել է նաև հուշարձանի շրջակայքը։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում են հուշարձանի ամբողջական ոչնչացման վերաբերյալ հայտարարություններ։
Հատկանշական է, որ նմանատիպ սցենար արդեն իսկ կիրառվել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի նկատմամբ, որոնց ավերմանը նախորդել էին նույնաբովանդակ քարոզչական հրապարակումներ։ Այս հանգամանքը հիմնավոր մտահոգություն է առաջացնում, որ «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը կանգնած է նույն ճակատագրի առջև»,-գրել է նա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
ՀՀ առևտրային բանկերի տրամադրած վարկերն՝ ըստ ոլորտների․ 2026թ․ փետրվար
2026/04/25/ 16:32 -
ՀՀ վարկային կազմակերպությունները 2026 թվականի փետրվարի դրությամբ 422․4 մլրդ-ի վարկեր են տրամադրել
2026/04/25/ 16:28 -
Ադրբեջանը 2023 թվականին շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը. Նյու Յորքի քաղաքապետ
2026/04/25/ 16:20 -
Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար
2026/04/25/ 16:17 -
Իրանն ու Թուրքիան ընդհանուր սահմանին նոր անցակետ են բացել
2026/04/25/ 16:14 -
Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ
2026/04/25/ 16:09 -
Ուսուցիչների կամավոր ատեստավորման լրացուցիչ փուլ է անցկացվել
2026/04/25/ 15:49 -
Քիմ Քարդաշյան և Լյուիս Հեմիլթոն. «Դարի սիրավեպը»
2026/04/25/ 15:45 -
ՌԴ հին նմուշի արտասահմանյան անձնագրերում երեխաների վերաբերյալ գրառումները կչեղարկվեն
2026/04/25/ 15:41 -
Զելենսկին առաջին անգամ ժամանել է Ադրբեջան և Գաբալայում հանդիպել Ալիևի հետ
2026/04/25/ 15:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 24, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.