Արցախի Հանրապետության անկախության տարեդարձը հիշարժան առիթ է՝ արտահայտելու խաղաղության գաղափարին մեր ժողովրդի նվիրվածությունը․ Գարեգին Բ
Լուրեր |
Արցախի Հանրապետության անկախության տարեդարձը հիշարժան առիթ է՝ արտահայտելու խաղաղության գաղափարին մեր ժողովրդի նվիրվածությունը․ Գարեգին Բ
Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Արցախի Հանրապետության անկախության օրվա առիթով․
«Այսօր սեպտեմբերի 2-ն է՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրը, որը դիմավորում ենք մեր կրած կորուստներից ամոքման հույսով, Աստծո զորակցության հավատով։
Արցախի անկախության երեսուներորդ տարեդարձի նախասեմին՝ 2020-2023 թվականներին, ողբերգական իրադարձություններ ծավալվեցին։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի և ցեղասպանական գործողությունների հետևանքով բռնազավթվեց և ամբողջապես հայաթափվեց հայոց Արցախ աշխարհը, հազարավոր հայորդիներ զոհվեցին, պղծվեցին ու ոչնչացվեցին բազմաթիվ սրբավայրեր, և մինչ այսօր Բաքվում շարունակում են պատանդ մնալ Արցախի պետական այրեր և զինվորականներ։
Այս նվիրական օրը մեր խոնարհումն ենք բերում Արցախի անկախության, արցախահայության ապահովության համար ամենաթանկագինը՝ իրենց կյանքն ընծայած մեր քաջորդիների հիշատակի առաջ։
Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Աստված՝ հայցելով շուտափույտ վերադարձ գերյալ և անհայտ կորած մեր զավակներին, խաղաղություն մեր երկրին ու ժողովրդին։
Բարձր ենք գնահատում բոլոր երկրների և միջազգային կառույցների ջանքերը, որոնք շարունակվում են ուղղված մնալ Արցախի ողբերգական պատերազմի ծանր հետևանքների հաղթահարմանը, տարածաշրջանում սպառնալիքներ ու պարտադրանք բացառող կայուն և երկարատև խաղաղության հաստատմանը։
Արցախի Հանրապետության անկախության տարեդարձը հիշարժան առիթ է՝ արտահայտելու խաղաղության գաղափարին մեր ժողովրդի նվիրվածությունը, թոթափելու նաև հարմարվողական ու պարտվողական տրամադրությունները՝ արժանապատվորեն հաղթահարելու համար մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
Հայրապետական մեր հորդորն է, որ բազմապատկենք մեր ջանքերը՝ միջազգային հանրության աջակցությամբ պաշտպանելու Արցախի մեր տեղահանված ժողովրդի իրավունքները, ոչնչացումից փրկելու հայկական հոգևոր-մշակութային բազմադարյա ժառանգությունը և հայրենիք վերադարձնելու գերեվարված մեր զավակներին։
Համախմբվենք հանուն մեր պետականության զորացման ու ամրապնդման, մեր երկրի տարածքային ամբողջականության անխախտելիության պահպանման։ Անաղարտ պահենք հայկական մեր ինքնությունն ու ազգային արժեքները՝ հուսառատ մեր հայացքը միշտ ուղղելով դեպի մեր կյանքի շնորհաբեր ապագան։
Աղոթում ենք, որ Աստծո ողորմությամբ վերականգնվի արդարությունը, և մեր ազգի զավակներն ապրեն խաղաղության ու բարօրության մեջ: Թող Աստված պահապան լինի մեր երկրին ու ժողովրդին ի Հայաստան և ի Սփյուռս: Ամեն»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38 -
Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ Տեսչական մարմին
2026/05/05/ 11:36 -
Հայաստանը թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան․ Անտոնիու Կոշտա
2026/05/05/ 11:32 -
ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում ենք նոր մակարդակի․ վարչապետ
2026/05/05/ 11:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․