ABNews

Արտերկրում Հայաստանի անկախության 35-ամյակի տոնակատարության համար հատկացվել է 1 մլն դոլար

Լուրեր | 2026/08/06 11:11

Արտերկրում Հայաստանի անկախության 35-ամյակի տոնակատարության համար հատկացվել է 1 մլն դոլար

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի տոնակատարության համար երկրի՝ արտերկրում գործող դիվանագիտական ներկայացուցչություններում հատկացվել է մոտ 1 մլն դոլար։ Համապատասխան որոշումը օգոստոսի 6-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։

Մասնավորապես, նախատեսվում է կազմակերպել համերգներ, ցուցահանդեսներ, գրքի և լուսանկարչական ցուցադրություններ, ֆիլմերի ցուցադրություններ, համաժողովներ և թեմատիկ քննարկումներ, ինչպես նաև Հայաստանի պատմությանն ու մշակութային ժառանգությանը նվիրված միջոցառումներ։

Միջոցառումները կկազմակերպվեն արտերկրում գործող Հայաստանի 51 դիվանագիտական ներկայացուցչություններում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը