ՆԳՆ ոստիկանության տվյալներով՝ օպերատիվ տեղեկության հիման վրա ապրիլի 9-ին իրավապահները կանգնեցրել են նրա վարած մեքենան և ձերբակալել նրան ու ուղևորին։
Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել են բյուրեղանման զանգվածներով երկու փաթեթ և ծալովի դանակ, իսկ ուղևորի մոտ՝ դանակ և թմրանյութ օգտագործելու համար նախատեսված պարագաներ։
Նույն օրը դատարանի որոշմամբ խուզարկվել է նաև կասկածյալի բնակարանը, որտեղ հայտնաբերվել են մարիխուանա, կանեփի սերմեր, թմրանյութ օգտագործելու համար հարմարեցված առարկաներ, ինչպես նաև պայթուցիչով նռնակ և ատրճանակ։
36-ամյա տղամարդը կալանավորվել է և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությունը շարունակվում է։

