Հայաստանի խոշոր հարկատուները՝ 2025թ. առաջին 9 ամիսների արդյունքներով
Լուրեր |
Առաջատար 10 հարկատուները 2025թ. հունվար-սեպտեմբերին պետական բյուջե են մուծել 296.56 մլրդ դրամ։
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։
Առաջատար տասնյակ
Հրապարակված տվյալների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը, որը պետական բյուջե է վճարել 52.5 մլրդ դրամ։ Սա 2024 թվականի համադրելի ցուցանիշից ավել է 3.37 մլրդ դրամով կամ 6.87%-ով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը երկրորդն էր։
Երկրորդ հորիզոնականում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը՝ 45.94 մլրդ դրամ ցուցանիշով։ Համեմատաբար 2024 թվականի նույն ժամանակահատվածի՝ աճը կազմել է 6.16 մլրդ դրամ կամ 15.47%։ Նախորդ տարի ընկերությունը զբաղեցրել էր 3-րդ տեղը։
Երրորդ տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ)՝ 36.17 մլրդ դրամ վճարով։ Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 47.48 մլրդ դրամով կամ 56.77%-ով։ 2024թ. ընկերությունը առաջին տեղում էր։
Չորրորդ տեղը պահպանել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը՝ վճարելով 34.89 մլրդ դրամ։ Սա 2024 թվականի 36.33 մլրդ դրամ ցուցանիշից պակաս է 1.45 մլրդ դրամով կամ 3.99%-ով։
Հինգերորդ տեղում է «Արդշինբանկը», որը վճարել է 31.89 մլրդ դրամ հարկ՝ ապահովելով 23.77 մլրդ դրամ կամ 292.39% աճ։ 2024 թվականին բանկը 24-րդն էր։
Վեցերորդ տեղը զբաղեցնում է «Ամերիաբանկը»՝ 24.99 մլրդ դրամ մուծմամբ, ինչը 22.28% կամ 4.55 մլրդ դրամով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից։ Բանկը պահպանում է իր անցած տարվա՝ 6-րդ հորիզոնականը։
Յոթերորդն է «Սի Փի Էս Էներջի Գրուպը»՝ 19 մլրդ դրամ մուծմամբ։ Աճը կազմել է 1.38 մլրդ դրամ կամ 7.85%։ Ընկերությունը նույն տեղում էր նաև 2024 թվականին։
Ութերորդ տեղում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը», որը վճարել է 18.19 մլրդ դրամ՝ 4.69 մլրդ դրամ կամ 34.71% աճով։ Նախորդ տարի ընկերությունը 12-րդն էր։
Իններորդ հորիզոնականը զբաղեցնում է «Դիջիթեյն» ընկերությունը՝ 16.7 մլրդ դրամ հարկային մուծումներով։ Սա 78.35% կամ 7.34 մլրդ դրամով ավելի է, քան 2024 թվականի ցուցանիշը։ Նախորդ տարի ընկերությունը 20-րդ տեղում էր։
Տասնյակը եզրափակում է «Սոֆթ Կոնստրակտը», որը պետական բյուջե է մուծել 16.28 մլրդ դրամ հարկ՝ 16.88% կամ 2.35 մլրդ դրամ աճով։ Նախորդ տարի ընկերությունը 11-րդն էր։
Ընդհանուր ցուցանիշներ
Առաջատար տասնյակի կազմը ցույց է տալիս, որ առաջին տասնյակում ընդգրկվել են 2-ական ընկերություն բանկային, տեխնոլոգիական, էներգետիկ և ծխախոտագործության ոլորտներից, ինչպես նաև մեկական՝ էլեկտրոնիկայի վաճառքի և հանքարդյունաբերության ոլորտներից։
Ընդհանուր առմամբ, առաջատար 10 հարկատուները 2025թ. հունվար-սեպտեմբերին պետական բյուջե են մուծել 296.56 մլրդ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից պակաս է 6.78%-ով կամ 21.56 մլրդ դրամով։
Առաջատար 100 հարկատուների կողմից վճարված հարկերի ծավալը կազմել է 823.18 մլրդ դրամ՝ աճելով 6.64%-ով կամ 51.24 մլրդ դրամով։
Իսկ 1,000 խոշոր հարկատուների ընդհանուր մուծումները կազմել են 1,439.34 մլրդ դրամ՝ աճելով 8.78%-ով կամ 116.13 մլրդ դրամով։
Այսպիսով, խոշոր 10 հարկատուների բաժին է ընկնում ընդհանուր մուծված հարկերի 20.6%-ը, իսկ առաջին 100-ի բաժին՝ 57%-ը։
Հարկային մուծումները դոլարային արտահայտությամբ
Կենտրոնական բանկի 2025թ. հոկտեմբերի 24-ի փոխարժեքի՝ 1 ԱՄՆ դոլար = 383.05 դրամ հիման վրա՝
-
Առաջատար տասնյակի կողմից մուծվել է շուրջ 774.22 մլն դոլար,
-
Առաջատար 100-ի կողմից՝ մոտ 2.15 մլրդ դոլար,
-
1,000 խոշոր հարկատուների կողմից՝ շուրջ 3.76 մլրդ դոլար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 20:20
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/23 18:48
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
-
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում (ուղիղ)
2026/04/24/ 09:06 -
Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է. վարչապետ
2026/04/24/ 08:54 -
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ