Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրին, զբոսաշրջության զարգացում․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
Լուրեր |
Կառավարության այսօրվա՝ հունվարի 8-ի նիստում ընդունվել են մի շարք առանցքային որոշումներ, որոնք վերաբերում են տնտեսության կառուցվածքային վերափոխմանը, ներդրումներին, կապիտալի շուկայի զարգացմանը և զբոսաշրջությանը։
Ներկայացնում ենք 5 կարևոր որոշում Կառավարությունից։
Հաստատվեց Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը
Կառավարությունը հաստատեց Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով զարգացման ուղենիշ է։ Փաստաթուղթը նկարագրում է՝ որտեղ է գտնվում Հայաստանը այսօր և դեպի ուր է շարժվում՝ նոր տնտեսական պարադիգմի պայմաններում։ Վարչապետը նշեց, որ 2018-ից ի վեր տնտեսությունը աճել է ավելի քան 50%-ով, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ շուրջ 2.4 անգամ։
Կապիտալի շուկան կդառնա տնտեսական աճի կարևոր շարժիչ
Վարչապետը հայտարարեց, որ հաջորդ փուլում տնտեսության զարգացման առանցքային գործոններից մեկը լինելու է կապիտալի շուկայի կայացումը։ Նշվեց, որ վերջին տարիներին կապիտալի շուկան ծավալներով աճել է առնվազն 3–4 անգամ, և Հայաստանը պատրաստվում է անցնել զարգացման նոր փուլ։
Հաստատվեց Զբոսաշրջության զարգացման 2026–2030 ռազմավարությունը
Կառավարությունը հաստատեց զբոսաշրջության զարգացման 2026–2030 թվականների ռազմավարական ծրագիրը։ Նախատեսվում է զարգացնել մշակութային, գաստրոնոմիական, արկածային, ագրո, բժշկական, կրոնական և MICE զբոսաշրջությունը։ 2030-ին նպատակ է դրվել ունենալ առնվազն 3 մլն ներգնա զբոսաշրջիկ, շուրջ 3.8 մլրդ դոլարի եկամուտ և ստեղծել լրացուցիչ 20 հազար աշխատատեղ։
Ներդրումային ծրագրերով մի շարք ընկերություններ ազատվեցին մաքսատուրքից
Կառավարությունը մաքսատուրքից ազատեց միանգամից չորս ընկերությունների («ԼԵՔՍ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ», «ՍԱՆ ՖՈՒԴ», «ԳՌՕՄ», «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ»)՝ արտադրական հումքի ներմուծման համար։ Ծրագրերը ներառում են տասնյակ միլիարդ դրամների ներդրումներ, նոր աշխատատեղերի ստեղծում և աշխատավարձերի բարձրացում տարբեր ոլորտներում՝ սննդարդյունաբերությունից մինչև հիգիենայի պարագաների արտադրություն։
Կոտայքում կկառուցվի ժամանակակից ջերմոցային համալիր՝ վարդերի արտադրությամբ
Կառավարությունը մաքսատուրքից ազատեց նաև «ՌՈԶԵԼԻՆ ԲԱՅ ԿՕԿ» ՍՊԸ-ին, որը Կոտայքի մարզի Ակունք համայնքում կկառուցի ժամանակակից ջերմոցային համալիր։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է շուրջ 1.9 մլրդ դրամի ներդրում և մինչև 2028 թվականը ստեղծել 30 նոր աշխատատեղ։ Արտադրանքը նախատեսվում է իրացնել ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին
2026/04/23/ 10:25 -
Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մնալ լուրջ և մտահոգիչ․ ՄԻՊ
2026/04/23/ 10:21 -
Վառելիքի գների աճի պատճառով Lufthansa-ն 20 000 չվերթ կկրճատի
2026/04/23/ 10:18 -
Մի շարք հասցեներում լույս չի լինի
2026/04/23/ 10:10 -
ԱՄՆ-ը իրանական դրոշի ներքո նավարկող երեք տանկեր է առգրավել
2026/04/23/ 10:05 -
Սենատը հինգերորդ անգամ մերժել է Իրանի դեմ Թրամփի ռшզմական լիազորությունների սահմանափակումները
2026/04/23/ 10:03 -
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25 -
Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
2026/04/22/ 19:24 -
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
2026/04/22/ 19:21
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր