Հայաստանում գինեգործության ոլորտում 2025 թվականին գործունեություն է իրականացրել 192 հարկ վճարող։
Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ ոլորտը պետական բյուջե է վճարել շուրջ 3 մլրդ դրամ հարկային եկամուտներ։
Միևնույն ժամանակ գինեգործության ոլորտում ապահովվել է 1846 աշխատատեղ։
ՊԵԿ-ում ընդգծում են, որ այս ցուցանիշները ոչ միայն տնտեսական արդյունք են, այլ նաև համայնքներում ստեղծված աշխատատեղերի, հայկական գինեգործության ճանաչելիության և միջազգային շուկաներում ներկայության արտացոլում։ց

