Հայկական ԱԷԿ-ի 2–րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման համար այս տարի կտրվի 13.5 մլն դրամ
Լուրեր |
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 4–ի նիստում որոշեց 13.5 մլրդ դրամ հատկացնել 2025 թվականին Հայկական ԱԷԿ-ի 2–րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման համար։
Նշվում է, որ 2020 թ. ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, ըստ որի «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերությանը 2020–2025 թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից տրամադրվելու է 63,2 մլրդ դրամ գումարի չափով բյուջետային վարկ, որից 2020 թ–ին 18,7 մլրդ դրամ, 2021 թ–ին 25 մլրդ դրամ, 2024 թ–ին 7 մլրդ դրամ և 2025 թ–ին` 12,5 մլրդ դրամ։
«Ընդհանուր ծրագրի 63,2 մլրդ դրամ գումարի չափով բյուջետային վարկի շրջանակում կնքվել են 49,665 մլրդ դրամի վարկային պայմանագրեր, մնացորդը կազմում է 13,535 մլրդ դրամ»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Այս մնացորդն առաջացել է 2024 թվականին, երբ ԱԷԿ–ի համար նախատեսված 7 մլրդ դրամից 1.035 մլրդ դրամի չափով ՀՀ ֆինանսների նախարարութունը ԲԷՑ-ի հետ վարկային պայմանագիր է կնքել, որի արդյունքում ԱԷԿ–ին 2024 թ–ին տրամադրվել է 5.9 մլրդ դրամ։
Նշվում է նաև, որ այս որոշումը հնարավորություն կտա իրականացնել կնքված պայմանագրով նախատեսված վճարումները, կնքել համապատասխան պայմանագրեր և նախատեսված ժամանակահատվածում իրականացնել համապատասխան աշխատանքները, ինչպես նաև իրականացնել որոշմամբ նախատեսված ժամկետներում վարկային միջոցների օգտագործումը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․