Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը բացում է հոբելյանական 100-րդ համերգաշրջանը
Լուրեր |
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է հոբելյանական 100-րդ համերգաշրջանը Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնով:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է հոբելյանական 100-րդ համերգաշրջանը Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որը կանցկացվի սեպտեմբերի 19-ից նոյեմբերի 2-ը:
Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված միջոցառումների առանցքային իրադարձությունն է: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ փառատոնի կազմակերպմանն աջակցել է նաև Երևանի քաղաքապետարանը։
Երևանյան միջազգային երաժշտական փառատոնը շուրջ երկու տասնամյակ մեր երկրի գլխավոր մշակութային իրադարձություններից մեկն է, որի գեղարվեստական ղեկավարներն են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա):
Սեպտեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում փառատոնի և հոբելյանական 100-րդ համերգաշրջանի հանդիսավոր բացմանը ելույթ կունենա համաշխարհային հեղինակավոր բեմերը նվաճած, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ հռչակավոր ֆինլանդացի դիրիժոր Պիետարի Ինկինենի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչեն Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը, «Ֆինլանդիա» սիմֆոնիկ պոեմը և Գուստավ Մալերի թիվ 1՝ «Տիտան» սիմֆոնիան:
Երևանյան 17-րդ միջազգային երաժշտական փառատոնի կարևոր համերգներից է ՀՀ անկախության օրվան նվիրված համերգը, որը կանցկացվի սեպտեմբերի 20-ին: Համերգում որպես մենակատարներ հանդես կգան միջազգային հեղինակավոր բեմերում հանդես եկող սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը, սիրված դաշնակահար Արմեն Բաբախանյանը:
Մեր ժամանակների լավագույն աստղային տենորներից Վիտտորիո Գրիգոլոյի մասնակցությամբ գալա-համերգը տեղի կունենա «Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում: «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգան աշխարհահռչակ ջութակահարներ Վիլդե Ֆրանգը, Բայբա Սկրիդեն, «Բորոդին» քառյակի ելույթով կնշվի քառյակի 80-ամյակը, կկայանա կոմպոզիտոր Արվո Պյարտի 90-ամյակին նվիրված հեղինակային համերգ` անվանի երաժիշտների՝ ջութակահար Անուշ Նիկողոսյանի, Հայկ Մելիքյանի մասնակցությամբ և հռչակավոր դիրիժոր Անդրեյ Բորեյկոյի ղեկավարությամբ:
Փառատոնի փակման համերգը կնշանավորվի մեկ այլ հայազգի վիրտուոզի՝ դաշնակահար Եվա Գևորգյանի ելույթով՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կարևոր իրադարձություն է Երվանդ Երկանյանի՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակի առիթով գրված սիմֆոնիկ «Ձոն»-ի համաշխարհային պրեմիերան: Երվանդ Երկանյանի փոխանցմամբ՝ Ազգային ֆիլհարմոնիկը կարևորագույն մշակութային ու քաղաքակրթական ձեռքբերում է մեր ազգի համար, և ամեն երկիր չէ, որ 100-ամյա նվագախումբ ունի, այն էլ՝ այսպիսի բարձր մակարդակի:
Նա նպատակ է ունեցել այս սիմֆոնիկ «Ձոն»-ի միջոցով փոխանցել իր ողջ ուրախությունն ու հպարտությունը նվագախմբի 100-ամյակի կապակցությամբ: Բազմազան է նաև փառատոնի ծրագիրը. կհնչեն Մալերի, Ռիմսկի-Կարսակովի, Ռախմանինովի, Շոստակովիչի, Պրոկոֆևի, Խաչատրյանի, Բաբաջանյանի, Բարտոկի, Բրիտենի, Պյարտի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․