Հայկական մրգերն ու բանջարեղենը, մսամթերքն ու կաթնամթերքը կարող են հետաքրքրել իրաքյան շուկային. Վ.Խաչատուրյանն ընդունել է Իրաքի գյուղատնտեսության նախարարի գլխավորած պատվիրակությանը
Լուրեր |
Հանդիպման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտին։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով ժամանած Իրաքի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աբբաս Ջաբր Ալ-Մալիքիի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ նախագահը նշել է, որ Իրաքը Մերձավոր Արևելքում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերն է, որի հետ համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է առևտրատնտեսական, կրթամշակութային, հումանիտար և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նախարար Մալիքին կարևորել է Երևանում անցկացված Հայաստան-Իրաք գործարար համաժողովը՝ որպես գործարար շրջանակների միջև կապերի խթանման և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերելու արդյունավետ հարթակ, և շեշտել է նման ձևաչափը պարբերական դարձնելու անհրաժեշտությունը՝ ընդգրկված ոլորտները ընդլայնելու նպատակով։
Կողմերը առանձնահատուկ շեշտել են երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատման և արդյունավետ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործարար կապերի խթանումը։
Հանդիպման ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտին։ Երկուստեք ընդգծվել է, որ հայկական մրգերն ու բանջարեղենը, կենդանի անասունները, մսամթերքն ու կաթնամթերքը կարող են հետաքրքրություն ներկայացնել իրաքյան շուկայի համար։ Կարևորվել է ուղիղ թռիչքների վերականգնումը և բեռնափոխադրումների դյուրացումը՝ առևտրատնտեսական կապերի զարգացման խթանման նպատակով։
Կողմերն ընդգծել են նաև երկուստեք ներդրումային հնարավորությունների խթանումը, ինչպես նաև էներգետիկայի, ակադեմիական, զբոսաշրջության և այլ ոլորտներում առկա համագործակցային ներուժի իրացման կարևորությունը՝ համատեղ ծրագրերի իրականացման և հարաբերությունների խորացման համար:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01 -
Ինչպե՞ս է տարածաշրջանային անկայունությունն ազդում ՀՀ տնտեսության վրա
2026/05/05/ 15:55 -
Նոր փոփոխություն՝ 65 տարեկանից բարձր աշխատակիցներ համար․ ինչ է որոշել ԱԺ-ն
2026/05/05/ 15:54
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․