Հայաստանը 7.5 մլն դոլար կվճարի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին բաժանորդագրվելու համար
Լուրեր |
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 11–ի նիստում ընդունեց «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին ՀՀ բաժանորդագրության գործիքին հավանություն տալու մասին» որոշումը, որի համար բանկին կվճարվի 7.5 մլն դոլար։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է.
«Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկը (այսուհետ՝ ԵՆԱԲ, Բանկ) հիմնադրվել է 2015 թվականին Չինաստանի կողմից: Այն բազմակողմ զարգացման բանկ է, որի նպատակն է նպաստել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն տնտեսական զարգացմանը, ստեղծել բարեկեցություն՝ բարելավելով ենթակառուցվածքները միջազգային բազմակողմ և երկկողմ զարգացման կառույցների հետ սերտ համագործակցությամբ: Բանկին անդամակցում են 106 հաստատված անդամ երկրներ, հիմնադիր 57 անդամ երկրներ, այդ թվում՝ Իրանը (2 541 բաժնեմաս), Վրաստանը (539 բաժնեմաս), Թուրքիան (26 099 բաժնեմաս) և Ադրբեջանը (2 541 բաժնեմաս): Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը գլխավորում են կազմակերպությունը՝ ՉԺՀ-ի կարևորագույն որոշումների վրա վետոյի փաստացի իրավունքով։
ԵՆԱԲ-ի հիմնական տեսլականը կանաչ ենթակառուցվածքների ստեղծումն է՝ հիմնված նոր տեխնոլոգիաների, ժամանակակից մարտահրավերներին արձագանքելու և կայունություն ապահովելու վրա...
Բանկի ընդհանուր կանոնադրական կապիտալը կազմում է հարյուր միլիարդ (100,000,000,000) ԱՄՆ դոլար՝ բաժանված մեկ միլիոն (1,000,000) բաժնեմասերի՝ յուրաքանչյուրը հարյուր հազար (100,000) ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Նախնական հայտարարված կանոնադրական կապիտալը բաժանվում է վճարված բաժնետոմսերի եւ ցպահանջ վճարման ենթակա բաժնետոմսերի։ Այն բաժնետոմսերը, որոնց ընդհանուր անվանական արժեքը կազմում է քսան միլիարդ դոլար ($20 000 000 000), վճարված բաժնետոմսեր են, իսկ այն բաժնետոմսերը, որոնց ընդհանուր անվանական արժեքը կազմում է ութսուն միլիարդ դոլար ($80 000 000 000), ցպահանջ վճարման ենթակա բաժնետոմսեր են։ Բանկի կանոնադրական կապիտալը կարող է մեծացվել կառավարիչների խորհրդի կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ:
ԵՆԱԲ-ին ՀՀ բաժանորդագրության գործընթացը նախատեսում է բաժանորդագրում բանկի բաժնետիրական կապիտալի բաժնեմասերին՝ վճարվող և ցպահանջ բաժնեմասերի միջոցով: Մեկ բաժնեմասի արժեքը 100 հազ. ԱՄՆ դոլար է: 2017թ. Հայաստանը դիմում-հայտ է ներկայացրել Բանկին, որով Հայաստանի բաժանորդագրությունը Բանկին նախատեսվում էր 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ:
2019թ. ՀՀ ֆինանսների նախարարությունն առաջարկել է, որ Հայաստանը 5 բաժնեմասով բաժանորդագրվի Բանկին, ինչը սկզբունքորեն մերժվել է, քանի որ 5 բաժնեմասով Բանկին բաժանորդագրված են բացառությամբ ամենափոքր թեկնածուները: ԵՆԱԲ-ին վճարվող կապիտալի համար «Ենթակառուվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագրի 58-րդ հոդվածին համապատասխան՝ անդամ դարձող համաձայնագրի յուրաքանչյուր ստորագրող կողմից ի սկզբանե բաժանորդագրությամբ նախատեսված գումարի վճարումը կատարվում է 5 մասով՝ յուրաքանչյուր անգամ այդ գումարի 20%-ի չափով:
Առաջին մասը յուրաքանչյուր անդամի կողմից վճարվում է համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում կամ վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթն իր անունից ի պահ հանձնելու օրը: Երկրորդ մասը ենթակա է վճարման ԵՆԱԲ-ի մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո: Մնացած 3 մասերը ենթակա են վճարման հաջորդաբար նախորդ մասը վճարելու օրվանից մեկ տարի հետո:
Ներկայումս Հայաստանի Հանրապետությանը առաջարկվել է անդամակցել ԵՆԱԲ-ին առավելագույնը 374 բաժնեմասով, որից 299-ը կազմում են ցպահանջ բաժնեմասերը, իսկ մնացած 75 բաժնեմասի գծով գումարը կազմում է 7.5 մլն ԱՄՆ դոլարը, որը ենթակա է վճարման 5 հավասարաչափ մասնաբաժիններով` յուրաքանչյուրը 1.5 մլն ԱՄՆ դոլար»:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38 -
Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ Տեսչական մարմին
2026/05/05/ 11:36 -
Հայաստանը թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան․ Անտոնիու Կոշտա
2026/05/05/ 11:32 -
ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում ենք նոր մակարդակի․ վարչապետ
2026/05/05/ 11:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․