Հայաստանը կվճարի 7.5 մլն դոլար՝ դառնալու Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի (ԵՆԱԲ) անդամ
Լուրեր |
Կառավարությունը սեպտեմբերի 11-ի նիստում հաստատեց Հայաստանի անդամակցությունը Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (ԵՆԱԲ)՝ վճարելով 7.5 մլն դոլար։
ԵՆԱԲ-ը, որը հիմնադրվել է Չինաստանի նախաձեռնությամբ 2015-ին, այսօր ունի 106 անդամ պետություն և նպատակ ունի զարգացնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ենթակառուցվածքները։ Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 100 միլիարդ դոլար, որից 20 միլիարդը վճարված բաժնեմասեր են, իսկ 80 միլիարդը՝ ցպահանջ։
ԵՆԱԲ-ին ՀՀ բաժանորդագրության գործընթացը նախատեսում է բաժանորդագրում բանկի բաժնետիրական կապիտալի բաժնեմասերին՝ վճարվող և ցպահանջ բաժնեմասերի միջոցով: Մեկ բաժնեմասի արժեքը 100 հազ. ԱՄՆ դոլար է: 2017թ. Հայաստանը դիմում-հայտ է ներկայացրել Բանկին, որով Հայաստանի բաժանորդագրությունը Բանկին նախատեսվում էր 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ:
Հայաստանը դեռևս 2017-ին դիմել էր անդամակցելու համար, և այժմ մեր երկրի բաժանորդագրությունը սահմանվել է առավելագույնը 374 բաժնեմասի, որոնցից 299-ը ցպահանջ են։ Մնացած 75 բաժնեմասի արժեքը՝ 7.5 մլն դոլար, Հայաստանը պետք է վճարի 5 տարում՝ տարեկան 1.5 մլն դոլարով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․