Հայաստան–Ռուսաստան առևտրի ծավալները աճում են. Պուտինն ու Փաշինյանը տարբեր թվեր են նշում
Լուրեր |
ԱՊՀ գագաթաժողովի ընթացքում Դուշանբեում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել են Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության մասին։
Փաշինյանը նշել է, որ այս տարի ապրանքաշրջանառությունը արդեն հասել է 4 միլիարդ դոլարի, իսկ անցած տարի այն եղել է մոտ 9 միլիարդ դոլար։
Պուտինը, ժպիտով արձագանքելով, ասել է․ «Ոչ, ավելին»։ Նա ընդգծել է, որ թե՛ անցած տարվա, թե՛ այս տարվա տվյալները Փաշինյանի նշածից ավելի բարձր են և շարունակելու են աճել։
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքում պարզաբանել է, որ Փաշինյանի թվերը հիմնված են ՀՀ վիճակագրության կոմիտեի պաշտոնական տվյալների վրա, ուստի դրանք ճիշտ են։
Պուտինը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը երկրների համար բացում է նոր շուկաներ և բերում տնտեսական օգուտներ։ Օրինակ է բերել հենց Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի աճը։

Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Եվրոպային Հորմուզի նեղուցն ավելի շատ է պետք, քան մեզ․ ԱՄՆ պատերազմի նախարար
2026/04/24/ 16:55 -
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
2026/04/24/ 16:49 -
Նորվեգիան նախատեսում է արգելել սոցիալական ցանցերը մինչև 16 տարեկանների համար
2026/04/24/ 16:39 -
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մենք հիշում ենք զոհերին․ Կիպրոսի ԱԳՆ
2026/04/24/ 16:27 -
Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ
2026/04/24/ 16:25 -
ՀՀ-ում Չեխիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 16:08 -
Իրանում ՀՀ դեսպանը ծաղիկներ է խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին
2026/04/24/ 15:53 -
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելից. համաշխարհային առաջնորդների ուղերձները
2026/04/24/ 15:27 -
Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ
2026/04/24/ 15:22 -
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում
2026/04/24/ 15:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ