ՀՀ-ն զբաղեցրել է 8-րդ տեղը Wanderlust Reader Travel Awards 2025-ի «Ամենահետաքրքիր նոր ուղղություն» անվանակարգում

Wanderlust հեղինակավոր մրցանակաբաշխությունը անցկացվում է յուրաքանչյուր տարի։

Հայաստանը 8-րդ տեղն է զբաղեցրել Wanderlust Reader Travel Awards 2025 մրցանակաբաշխության <<Ամենահետաքրքիր նոր ուղղություն>> անվանակարգում: Այս մասին տեղեկացնում են Զբոսաշրջության կոմիտեից։
 
Wanderlust հեղինակավոր մրցանակաբաշխությունը անցկացվում է յուրաքանչյուր տարի, որտեղ ամսագրի ընթերցողները քվեարկում են իրենց սիրելի ճանապարհորդական ուղղությունների, զբոսաշրջային օպերատորների և բրենդների օգտին։
 
Քվեարկությունը բաց էր մինչև 2025 թվականի հոկտեմբերի 17-ը, իսկ հաղթողները հայտարարվեցին Լոնդոնում՝ WTM London միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ընթացքում։
 
Մրցանակների մի մասը որոշում է փորձագիտական ժյուրին, իսկ ընթերցողների կողմից ընտրված անվանակարգերը ձևավորվում են հանրային քվեարկությամբ։