Հայաստանն արագորեն դառնում է դինամիկ և գրավիչ վայր միջազգային բիզնեսի համար. ՄԹ դեսպան
Լուրեր |
Հայաստանն աշխարհագրական առումով գտնվում է ռազմավարական դիրքում և օգտագործելով այդ դիրքը՝ կարող է լինել Եվրոպայի և Ասիայի միջև խաչմերուկի մի մասը, ուստի այն արագորեն դառնում է դինամիկ և գրավիչ վայր՝ միջազգային բիզնեսի համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի ներդրումային խորհրդի կազմակերպած «Միջազգային առևտրի և ներդրումների ֆորում»-ի ընթացքում նման կարծիք արտահայտեց Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը։
Ելույթի սկզբում դեսպանը շնորհակալություն հայտնեց Վերակառուցման և զարգացման բանկին (ՎԶԵԲ) և Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն»-ին միջոցառումը կազմակերպելու համար՝ Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։
«Հայաստանը գտնվում է ուշագրավ փոխակերպման մեջ։ Մենք տեսնում ենք բարեփոխումների վրա հիմնված օրակարգ։ Կարծում եմ, որ Հայաստանը և հայերը միշտ ունեցել են ձեռնարկատիրական ոգի, բայց հիմա ես իսկապես կարող եմ զգալ, թե ինչպես է այդ ոգին կենդանանում նոր ձևով։ Հայաստանը գտնվում է ռազմավարական դիրքում և օգտագործելով այդ դիրքը՝ կարող է լինել Եվրոպայի և Ասիայի միջև խաչմերուկի մի մասը, ուստի այն արագորեն դառնում է դինամիկ և գրավիչ վայր միջազգային բիզնեսի համար»,-ընդգծեց դեսպան Ալեքսանդրա Քոուլը։
Նա հպարտությամբ արձանագրեց, որ Միացյալ Թագավորությունը Հայաստանի զարգացման այս ճանապարհորդության երկարամյա գործընկերն է։
«Մենք աջակցում ենք այս երկրում ավելի մրցունակ և կենսունակ բիզնես միջավայրի ստեղծմանը։ Այսօրվա հավաքը ավելին է, քան պարզապես ֆորում։ Այն իրականում գործողությունների հարթակ է։ Հուսով ենք, որ այն միավորում է բիզնես առաջնորդներին, քաղաքականության մշակողներին, ներդրողներին Հայաստանից և արտասահմանից՝ հնարավորություններ տալով ուսումնասիրելու և գործընկերություններ հաստատելու, ամբողջ տարածաշրջանում առևտրի և ներդրումների ապագան ձևավորելու համար։ Մենք ցանկանում ենք տեսնել ավելի շատ գործողություններ այն ոլորտներում, որտեղ նորարարությունը, ձեռներեցությունը և միջազգային համագործակցությունը կարող են ծաղկել, որովհետև երբ մենք ներդրումներ ենք կատարում Հայաստանում, մենք ներդրումներ ենք կատարում դիմադրողականության, նորարարության և համատեղ բարգավաճման ապագայում»,- նշեց դեսպան Ալեքսանդրա Քոուլը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
«Խորը ցավով եմ հիշում այդ մարդկային ողբերգությունը, որը բաց վերք է դարձել մարդկության խղճի վրա»․ Լիբանանի նախագահ
2026/04/24/ 12:51 -
ԱՄՆ-ը դիտարկում է Պուտինի մասնակցությունը G20 գագաթնաժողովին
2026/04/24/ 12:48 -
«Այս ողբերգությունը ցնցել է ողջ քաղաքակիրթ աշխարհը»․ Պուտին
2026/04/24/ 12:40 -
Թրամփը չի բացառել բենզինի բարձր գների պահպանությունը Իրանի շուրջ իրավիճակի պատճառով
2026/04/24/ 12:04 -
Ֆրանսիայի դեսպանը անդրադարձել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան
2026/04/24/ 12:03 -
Հունաստանը կդադարի լինել եվրոգոտում ամենաբարձր պարտք ունեցող երկիրը
2026/04/24/ 11:59 -
Փաշինյանը ընդունել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչներին
2026/04/24/ 11:40 -
Երևանում նոր տեսանկարահանող սարք է տեղադրվել
2026/04/24/ 11:37 -
Մակրոնը հայտարարել է, որ նախագահական ժամկետի ավարտից հետո կհեռանա քաղաքականությունից
2026/04/24/ 11:30 -
Իսպանիան դուրս կգա՞ ՆԱՏՕ-ից․ քննարկում՝ Պենտագոնում
2026/04/24/ 11:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ