Հայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է զարգացման ֆինանսավորման իր մոտեցումները
Լուրեր |
Ներկայացված մոտեցումները ուղղված են միջազգային համագործակցության ընդլայնմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո անցկացվող զարգացմանն ուղղված ֆինանսավորման ֆորումում հանդես է եկել ելույթներով՝ ներկայացնելով Հայաստանի ռազմավարական մոտեցումները։
Ֆինանսների նախարարության փոխանցմամբ՝ Մկրտչյանը բացման խոսքով հանդես է եկել դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար ենթակառուցվածքների ֆինանսավորմանը նվիրված միջոցառմանը։
Նրա խոսքով՝ ենթակառուցվածքները նման երկրների տնտեսական զարգացման առանցքային նախապայմաններից են, սակայն ֆինանսավորման բացերը շարունակում են սահմանափակել առաջընթացը։
Մկրտչյանը նշել է, որ գործող ֆինանսական գործիքները հաճախ չեն բավարարում այդ երկրների առանձնահատուկ կարիքներին, և անհրաժեշտ է նոր, նպատակային մեխանիզմների ձևավորում։
Ֆորումի շրջանակում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են Հայաստանի տնտեսական բարեփոխումների ընթացքը և զարգացման ֆինանսավորման նորարարական գործիքների կիրառման հնարավորությունները։
Ներկայացված մոտեցումները ուղղված են միջազգային համագործակցության ընդլայնմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/09 12:08
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։
-
Ժամանակավոր գործադիր տնօրենի հաստիքի թաքնված վտանգները
2026/05/10/ 15:00 -
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում մեծացնել հաճախորդների հետազոտությունների ծավալը
2026/05/10/ 13:00 -
Մասնավոր վարկավորման ճգնաժամ. ինչպե՞ս նվազագույնի հասցնել կորուստները
2026/05/10/ 10:55 -
Մայիսի 9-ի կարևոր լուրերը
2026/05/09/ 20:20 -
Տվյալներ, որոնք թաքնված են դժգոհության հետևում. Ինչպե՞ս կառավարել թիմի դիմադրությունը
2026/05/09/ 18:00 -
Ներողության թակարդը. ինչո՞ւ են ավելորդ ափսոսանքները վնասում ձեր բիզնեսին
2026/05/09/ 15:00 -
Քաղաքակիրթ մարդկությունը ոչ ասաց ֆաշիզմին. վարչապետի ուղերձը
2026/05/09/ 12:08 -
Միլիարդավոր դոլարներ և տեխնոլոգիական բացթողումներ. Որտե՞ղ է թերանում ԱՄՆ-ի չիպերի ռազմավարությունը
2026/05/09/ 12:00 -
Զեղչերի արվեստը. ինչպես խթանել վաճառքը՝ առանց վնասելու շահույթին
2026/05/09/ 10:00 -
Մայիսի 8-ի կարևոր լուրերը
2026/05/08/ 20:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 8, 2026 Թ․
Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 7, 2026 Թ․