Գործարար Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է դուրս բերել աշխարհաքաղաքական զոհի վիճակից և վերականգնել տարածաշրջանում շահերի բալանսը։
Նա քննադատում է ներկա իշխանություններին՝ Արցախի կորստի, միջազգային միջնորդներից հրաժարվելու, շահավետ դիրքերը չօգտագործելու և Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ միակողմանի զիջումների համար։
Կարապետյանի խոսքով՝ գործող իշխանությունները փոխանակ հստակ շահ ապահովեն, ընտրում են թղթային խաղաղության խոստումներ՝ իրական անվտանգության ու արժանապատիվ խաղաղության փոխարեն։ Նա նաև մատնանշում է «Զանգեզուրի միջանցքի» վտանգը՝ որպես Անկարայի ծրագիր, որին այժմ ԱՄՆ-ն էլ է միանում։

