ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի օգոստոսի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 2 տրիլիոն 33 միլիարդ 869 միլիոն դրամ, ինչը 14 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ։
Կենտրոնական բանկից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալը աճել է 13․6 տոկոսով՝ հասնելով 1 տրիլիոն 56 միլիարդ դրամի։
Դրամային թղթակցային հաշիվների ծավալը ավելացել է 34․6 տոկոսով, իսկ արտարժույթով հաշիվների ծավալը՝ 3․5 տոկոսով։
Միաժամանակ, այլ հաշիվների ծավալը նվազել է ավելի քան 50 տոկոսով՝ կազմելով 10 միլիարդ դրամ։

