Հայաստանը վերացնում է դեպի Ադրբեջան բեռների տարանցման սահմանափակումները
Լուրեր |
Ցորենը Հայաստան կբերվի երկաթուղային ճանապարհով:
Հայաստանը վերացնում է դեպի Ադրբեջան բեռների տարանցման սահմանափակումները։
Այս մասին Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանը ևս վերացնելու է դեպի Ադրբեջան բեռների տարանցման սահմանափակումները»,- ասաց ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ ավելի վաղ արված հայտարարությանը, որ Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։
Անդրադառնալով Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենի խմբաքանակի տարանցմանը դեպի Հայաստան՝ վարչապետն ասել է, որ այն Հայաստան կբերվի երկաթուղային ճանապարհով:
«Դա տեղի է ունենալու Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթուղային երթուղով»,- ասաց վարչապետը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ «Ցանկանում եմ նշել, որ Ադրբեջանը վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Այդպիսի առաջին տարանցումը եղել է ղազախական ցորենի տեղափոխումը Հայաստան։ Կարծում եմ, որ սա նաև լավ ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն ոչ միայն թղթի վրա է, այլ նաև գործնական արտահայտում ունի»,- Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իլհամ Ալիևը։
Ավելի ուշ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտարարեց, որ Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները վերացնելու մասին։ Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել էր, որ շուտով Ղազախստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կհասնի ցորենի առաջին խմբաքանակը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Անպատժելիությունը խաթարում է արդարության հիմքերը և ծնում նոր հանցագործություններ. ՄԻՊ
2026/04/24/ 09:48 -
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ եղանակով 5 վագոն հացահատիկ կուղարկվի
2026/04/24/ 09:46 -
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդում (ուղիղ)
2026/04/24/ 09:06 -
Մեծ եղեռնը մեզ հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգությունն է. վարչապետ
2026/04/24/ 08:54 -
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ