Հայաստանն իր ցուցանիշներով շատ մոտ է ԵՄ-ին անդամակցելու ձգտում ունեցող Արևմտյան Բալկանների երկրներին. Մարագոս
Լուրեր |
Հայաստանը գտնվում է այդ երկրների միջին ցուցանիշներին շատ մոտ մակարդակում։
ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարել է, որ Հայաստանը իր ցուցանիշներով շատ մոտ է Եվրոպական միությանն անդամակցելու ձգտում ունեցող Արևմտյան Բալկանների երկրներին՝ ունենալով նաև ավելիին հասնելու ներուժ։
«Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով քննարկման ընթացքում դեսպանը նշել է, որ 2025 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն Հայաստանի Ազգային ժողովին և Կառավարությանը ներկայացրել է համեմատական ուսումնասիրություն, որտեղ Հայաստանը առաջին անգամ համադրվել է ԵՄ-ին անդամակցելու գործընթացում գտնվող Արևմտյան Բալկանների երկրների հետ։
Մարագոսի խոսքով՝ ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ Հայաստանը գտնվում է այդ երկրների միջին ցուցանիշներին շատ մոտ մակարդակում․ որոշ ոլորտներում՝ առաջանցիկ, որոշներում՝ հետ մնացող, սակայն ընդհանուր առմամբ ունի զարգացման զգալի պոտենցիալ։
Դեսպանը հավելել է, որ ներկայումս Հայաստանը և Եվրոպական միությունը ակտիվորեն աշխատում են գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման ուղղությամբ, որը հաստատվել է 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կայացած ԵՄ–Հայաստան գործընկերության խորհրդի նիստի արդյունքում։
Նրա խոսքով՝ նշված օրակարգը հանդիսանում է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացման գործնական ճանապարհային քարտեզ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/22 20:20
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
Ինչէ կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/22 19:19
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25 -
Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
2026/04/22/ 19:24 -
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
2026/04/22/ 19:21 -
Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դшնակահարած անձը (տեսանյութ)
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 24-ին կկազմակերպվի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
2026/04/22/ 19:01 -
Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank
2026/04/22/ 18:07 -
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
2026/04/22/ 17:46 -
Արարատ լեռան վրա Նոյյան տապանից հետքեր են հայտնաբերվել
2026/04/22/ 17:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր