Հարավային Կովկասի երկրների շարքում Հայաստանը կյանքի համար ամենաթանկ երկիրն է։ Այդ մասին վկայում են կյանքի արժեքի և որակի վերաբերյալ աշխարհի խոշորագույն տվյալների բազայի՝ Numbeo-ի հրապարակած տվյալները։
Վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 87-րդ տեղը։ Համեմատության համար՝ Վրաստանը գտնվում է 116-րդ հորիզոնականում, իսկ Ադրբեջանը՝ 122-րդ տեղում։
Տարածաշրջանից դուրս, սակայն համեմատելի երկրներից Թուրքիան զբաղեցնում է 93-րդ տեղը, իսկ Ռուսաստանը՝ 104-րդը։
Numbeo-ի կյանքի արժեքի և որակի ինդեքսը հաշվարկվում է մի շարք գործոնների հիման վրա, այդ թվում՝
-
կյանքի ընդհանուր արժեքը,
-
սննդամթերքի և բնակարանի գները,
-
հանցավորության մակարդակը,
-
առողջապահության որակը,
-
տրանսպորտային համակարգի արդյունավետությունը,
-
շրջակա միջավայրը և այլ սոցիալ–տնտեսական ցուցանիշներ։
Տվյալները ցույց են տալիս, որ չնայած տարածաշրջանային դիրքին՝ Հայաստանիում կյանքի ծախսերը համեմատաբար ավելի բարձր են, քան Հարավային Կովկասի մյուս երկրներում։

