Մասնավորապես, Հայաստանը գերազանցել է Վրաստանին (91-րդ տեղ), Թուրքիային (94-րդ), Իրանին (97-րդ) և Ադրբեջանին (102-րդ)։
Միաժամանակ հետխորհրդային երկրների շարքում Հայաստանը զիջում է Լիտվային (28-րդ), Ղազախստանին (33-րդ), Էստոնիային (46-րդ), Լատվիային (48-րդ), Ուզբեկստանին (53-րդ), Ղրղզստանին (66-րդ), Մոլդովային (77-րդ) և Ռուսաստանին (79-րդ)։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Ֆինլանդիան, իսկ առաջին հնգյակում են նաև Իռլանդիան, Դանիան, Կոստա Ռիկան և Շվեդիան։
Ամենացածր դիրքերում են Բոտսվանան, Զիմբաբվեն, Մալավին և Սիեռա Լեոնեն, իսկ վերջին տեղում է Աֆղանստանը։
Զեկույցը պատրաստվել է Օքսֆորդի համալսարանի բարեկեցության հետազոտությունների կենտրոնի կողմից՝ Gallup-ի և ՄԱԿ-ի հետ համատեղ։ Այն հիմնված է 147 երկրներում մոտ 100 հազար մարդու շրջանում անցկացված հարցումների վրա։
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, սոցիալական աջակցությունը, կյանքի տևողությունն ու առողջությունը, ազատ որոշումներ կայացնելու հնարավորությունը, բարեգործական ակտիվությունը և կոռուպցիայի մակարդակը։
Հիշեցնենք, որ մարտի 20-ը ՄԱԿ-ի կողմից հռչակված է որպես Երջանկության միջազգային օր։

