Հայաստանը աշխարհի ամենատաք երկրների վարկանիշում զբաղեցնում է 209-րդ տեղը։ Այդ մասին վկայում են երկրների օդի տարեկան միջին ջերմաստիճանների վերաբերյալ հրապարակված տվյալները։
Հայաստանում օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 7,82°C, ինչը երկիրը դասում է համեմատաբար սառը կլիմա ունեցող երկրների շարքին։
Տարածաշրջանային համեմատության մեջ՝
-
Վրաստանը զբաղեցնում է 203-րդ տեղը՝ 9,01°C,
-
Ադրբեջանը՝ 170-րդ տեղը՝ 12,96°C տարեկան միջին ջերմաստիճանով։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Բուրկինա Ֆասոն, որտեղ օդի տարեկան միջին ջերմաստիճանը հասնում է 30,4°C։
Նշվում է, որ օդի տարեկան միջին ջերմաստիճանը հաշվարկվել է յուրաքանչյուր երկրի համար օրական նվազագույն և առավելագույն ջերմաստիճանների միջին արժեքների հիման վրա՝ 1991–2020 թվականների ժամանակահատվածի տվյալներով։

