Հայաստանը պատրաստվում է կիբեռանվտանգության նոր համակարգի անցնել․ ինչ է նախատեսում նոր օրենքը
Լուրեր |
Հայաստանում ստեղծվում է կիբեռանվտանգության նոր համակարգ՝ 24/7 վերահսկմամբ
Հայաստանի Ազգային ժողովի պետաիրական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել «Կիբեռանվտանգության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին, որի հիմնական նպատակը երկրի կիբեռպաշտպանական կարողությունների բարձրացումն է։ Փաթեթը հանձնաժողովի նիստում ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Կիբեռխոցելիության բարձր մակարդակ
Նախարարի խոսքով, այս պահին Հայաստանի դիրքերը կիբեռխոցելիության առումով չեն կարող գնահատվել լավատեսական։ Խնդիրը վերաբերում է ինչպես պետական կառույցներին, այնպես էլ մասնավոր հատվածին․ կարևորագույն ենթակառուցվածքները գտնվում են ամենօրյա կիբեռհարձակումների վտանգի ներքո։
Նոր ինքնավար մարմին
Օրենքի նախագծով նախատեսվում է ստեղծել Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին, որը կունենա մի շարք կարևոր գործառույթներ․
-
Գեներացնել մասնագիտական գիտելիքներ և հմտություններ,
-
Իրականացնել քաղաքացիական հատվածի կիբեռպաշտպանության գործառույթներ,
-
Իմպլեմենտացնել նախարարության սահմանած քաղաքականությունը,
-
Սահմանել ստանդարտներ և վերահսկել դրանց պահպանումը,
-
Աջակցել և անհրաժեշտության դեպքում միջամտել մասնավոր հատվածում կիբեռհետևանքների վերացման գործընթացներին։
Այս մարմինը նաև պետք է հաստատի կիբեռանվտանգային ծառայություններ մատուցող ընկերությունների և մասնագետների որակավորման չափորոշիչներ։
Խաղի նոր կանոններ պետական և մասնավոր հատվածի համար
Նախագծով սահմանվում է, որ թե՛ հանրային, թե՛ մասնավոր հատվածները պարտավոր են ունենալ կիբեռանվտանգության գործառնությունների կենտրոններ (SOC)։ Դրանք կարող են գործել կազմակերպության ներքին կառուցվածքում՝ սեփական մասնագետներով, կամ պատվիրակվել որակավորված մասնավոր ընկերություններին։
SOC-երը կգործեն 24/7 ռեժիմով՝ հետևելով օպերացիոն համակարգերին, արձանագրելով և բացահայտելով կիբեռմիջադեպերը։ Սա պետք է թույլ տա պետական ու մասնավոր կառույցներին ժամանակին արձագանքել վտանգներին և նվազեցնել վնասները։
Ազգային կարողունակությունների զարգացում
Նախարարը շեշտել է, որ այս օրենսդրական փաթեթով Հայաստանը մեծացնում է իր ազգային կարողունակությունները՝ հանրային և պետական կառավարման հատվածը կիբեռսպառնալիքներից պաշտպանելու համար։ Բացի դրանից, տնտեսության բոլոր մասնակիցները պետք է հետևեն պետության սահմանած նոր չափորոշիչներին և ռիսկերի գնահատման կանոններին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․