Հայաստանը բարելավել է իր դիրքը Heritage հիմնադրամի «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում»՝ զբաղեցնելով 52-րդ հորիզոնականը 176 երկրների շարքում։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի փոխանցմամբ՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանը բարձրացել է 5 հորիզոնականով․ 2025 թվականին երկիրը զբաղեցնում էր 57-րդ տեղը՝ 65.4 միավորով։
Նշվում է, որ Հայաստանը ինդեքսում առաջ է անցել մի շարք ԵՄ անդամ երկրներից, այդ թվում՝ Իսպանիայից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հունաստանից և Հունգարիայից։
Տվյալները վկայում են երկրի տնտեսական ազատության ցուցանիշների բարելավման մասին միջազգային համեմատության մեջ։


