Հայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնում
Լուրեր |
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած փորձագետները, ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների ղեկավար մասնագետները Հայաստանում մասնակցել են Black Swan Summit միջազգային համաժողովին և քննարկել, թե ինչպես կարող են տեխնոլոգիական արագ փոփոխությունները վերածվել նոր հնարավորությունների և տնտեսական առաջընթացի։
Միջոցառման ուշադրության կենտրոնում էին բլոկչեյնը, արհեստական բանականությունը, քվանտային տեխնոլոգիաները և կլիմայական նորարարությունները՝ որպես տնտեսական զարգացման նոր շարժիչ ուժեր։
Միջոցառման շրջանակում Ակբա բանկի թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն Տիգրան
Սիմոնյանը ներկայացրել է թվային ոլորտում Ակբա բանկի մոտեցումներն ու հաջողությունները։
«Ակբան, որպես Հայաստանի խոշոր բանկերից մեկը, յուրաքանչյուր օր բարելավում
է իր թվային հարթակները՝ համալրվելով ոչ միայն ֆինանսական, այլև առօրյայի համար անհրաժեշտ
ծառայություններով, որոնցից մարդիկ օգտվում են ամեն օր։ Մեր ավելի քան 600 հազար հաճախորդներին
մենք տալիս ենք անվտանգ միջավայր, որտեղ նրանք
օգտվում են ինչպես բանկային, այնպես էլ ոչ բանկային ծառայություններից: Հայկական ֆինանսական շուկայում մենք թվային տեխնոլոգիաների կիրառությամբ
առաջատար բանկերից մեկն ենք. բանկի բոլոր գործարքների մոտ 91%-ն այսօր իրականացվում
է մեր թվային հարթակների միջոցով։ Վերջին տարիներին մենք զգալի առաջընթաց ենք գրանցել՝
40%-ից հասնելով մինչև 91%-ի՝ այն պարագայում, երբ մեր գործարքների ծավալը քառապատկվել
է»,- նշել է Ակբա բանկի թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն, գլխավոր
գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում.
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/23 20:20
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2026/04/23 19:19
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/23 18:48
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
-
Ապրիլի 23-ի կարևոր լուրերը
2026/04/23/ 20:20 -
Իրանը պատկերացում չունի, թե ով է իր առաջնորդը․ Թրամփ
2026/04/23/ 19:32 -
Ապրիլի 23-ի բիզնես լուրերը
2026/04/23/ 19:19 -
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ
2026/04/23/ 18:48 -
Ինչ արժեքներ ես կրում աշխատանքի մեջ․ սկզբունքներ՝ ինքդ քեզ չկորցնելու համար
2026/04/23/ 18:11 -
Անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք՝ 42 հազար դոլարի դիմաց
2026/04/23/ 18:10 -
ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բարձրացել է
2026/04/23/ 17:57 -
Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank
2026/04/23/ 17:49 -
ԵՄ-ն սահմանել է Ուկրաինային տրամադրվող 90 մլրդ եվրոյի օգտագործման պայմանները
2026/04/23/ 16:59 -
Մերձավոր Արևելքի լարվածությունը նվազեցրել է եվրոգոտու արտադրությունը և բարձրացրել գները
2026/04/23/ 16:56
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ․
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ. ԱՊՐԻԼԻ 23, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ