Հայաստանի արտաքին առևտուրը՝ 2025-ին․ կտրուկ անկում և շուկաների անհավասար զարգացում
Լուրեր |
Հայաստանից արտահանումը նվազել է։
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թվականի հունվար–նոյեմբերին կազմել է 18 մլրդ 908 մլն 366.3 հազար ԱՄՆ դոլար՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 33.2 տոկոսով։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Նույն ժամանակահատվածում Հայաստանից արտահանման ծավալները նվազել են 40.6 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 349 մլն 13.6 հազար դոլար։ Ներմուծման ծավալները նվազել են 27.4 տոկոսով և կազմել 11 մլրդ 559 մլն 352.7 հազար դոլար։
Արտահանման հիմնական ուղղություններով առաջատար են մնացել Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Չինաստանը։
Ռուսաստան արտահանումը 2025 թվականի 11 ամսում կազմել է 2 մլրդ 725 մլն 215.9 հազար դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 9 տոկոսով։
Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանման ծավալը կազմել է 1 մլրդ 698 մլն 159 հազար դոլար, սակայն ցուցանիշը նվազել է 66.2 տոկոսով։
Չինաստան արտահանումը կազմել է 648 մլն 541.7 հազար դոլար՝ նվազելով 38.1 տոկոսով։
Տարածաշրջանային ուղղություններով՝ դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը նվազել է 7.2 տոկոսով՝ կազմելով 2 մլրդ 948 մլն 125.5 հազար դոլար։ Միաժամանակ, դեպի ԵՄ երկրներ արտահանումն աճել է 7.6 տոկոսով՝ հասնելով 593 մլն 641.6 հազար դոլարի։
ԵՄ երկրների ներսում արձանագրվել են տարբեր միտումներ։ Նիդեռլանդներ արտահանումը կազմել է 127 մլն 536.6 հազար դոլար՝ աճելով 11.4 տոկոսով։ Գերմանիա արտահանումն աճել է 74.3 տոկոսով՝ հասնելով 101 մլն 620.8 հազար դոլարի։ Բելգիա արտահանումն աճել է 15.9 տոկոսով՝ կազմելով 127 մլն 121.2 հազար դոլար։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիա արտահանումը նվազել է 29.5 տոկոսով՝ կազմելով 5 մլն 895.2 հազար դոլար, իսկ Իտալիա արտահանումը նվազել է 1.3 տոկոսով՝ կազմելով 60 մլն 428.5 հազար դոլար։
Տվյալները ցույց են տալիս, որ 2025 թվականին Հայաստանի արտաքին առևտրում արձանագրվել է ընդհանուր նվազում՝ արտահանման շուկաների միջև հակադիր դինամիկայով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/22 20:20
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
Ինչէ կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/22 19:19
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 22-ի կարևոր լուրերը
2026/04/22/ 20:20 -
Թիվ 60 երթուղու ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի հարազատների կողմից
2026/04/22/ 19:25 -
Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու
2026/04/22/ 19:24 -
ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
2026/04/22/ 19:21 -
Հայտնաբերվել է ավտոբուսի վարորդին դшնակահարած անձը (տեսանյութ)
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 22-ի բիզնես լուրերը
2026/04/22/ 19:19 -
Ապրիլի 24-ին կկազմակերպվի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
2026/04/22/ 19:01 -
Երկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBank
2026/04/22/ 18:07 -
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
2026/04/22/ 17:46 -
Արարատ լեռան վրա Նոյյան տապանից հետքեր են հայտնաբերվել
2026/04/22/ 17:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. Ապրիլի 22, 2026 թ․
Թվային բանկինգի նոր մակարդակ․ IDBank-ը ռազմավարական համագործակցություն է սկսում Oracle-ի հետ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր