Հայաստանն ամենաշատն արտահանել է ՌԴ, ԱՄԷ և Չինաստան. արտահանման ծավալները նվազել են
Լուրեր |
Հայաստանը կրկին ամենաշատն արտահանել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ:
Հայաստանն այս տարվա առաջին կիսամյակում՝ հունվար-հունիսին, ամենամեծ ծավալի արտահանում է իրականացրել դեպի Ռուսաստան, ապա Արաբական Միացյալ Էմիրություններ ու Չինաստան:Արտահանման ծավալները, սակայն, նվազել են: Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:
Հայաստանն այս տարվա առաջին կիսամյակում արտահանել է 3 մլրդ 755 մլն 639.8 հազար դոլարի արտադրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 52.8 տոկոսով: ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 1 մլրդ 446 մլն 588.2 հազար դոլար, որը 2024-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 5.2 տոկոսով: ԵՄ երկրներ արտահանումն աճել է 1.8 տոկոսով՝ կազմելով 286 մլն 763.3 հազար դոլար: Հայաստանն այս տարվա առաջին 6 ամսում ամենամեծ ծավալի արտահանումն արել է Ռուսաստան՝ 1 մլրդ 346 մլն 124.8 հազար դոլարի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.2 տոկոսով:
Հայաստանից արտահանման ծավալներով երկրորդը Արաբական Միացյալ Էմիրություններն է՝ 1 մլրդ 90 մլն 790.6 հազար դոլար ծավալով, ցուցանիշը նվազել է 70.3 տոկոսով:
Երրորդ տեղում Չինաստանն է՝ 288 մլն 320.2 հազար դոլար արտահանման ծավալով, այն նախորդ տարվա առաջին 6 ամսվա նկատմամբ նվազել է 59.6 տոկոսով:
37.5 անգամ աճել է Բրազիլիա արտահանումը՝ կազմելով 2 մլն 951.1 հազար դոլար: 2.7 անգամ ավելացել է դեպի Ճապոնիա արտահանումը՝ կազմելով 10 մլն 276 հազար դոլար: Ավստրիա արտահանվել է 5 մլն 415.4 հազար դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճելով 2.6 անգամ:
Ինչ վերաբերում է ապրանքատեսակներին, ապա Հայաստանը կրկին ամենաշատն արտահանել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր՝ 1 մլրդ 299 մլն 506.7 հազար դոլարի, սակայն այն նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 77 տոկոսով:
Ծավալներով երկրորդը մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներն են՝ 551 մլն 200.3 հազար դոլարի, նախորդ տարվա առաջին 6 ասմվա նկատմամբ այն նվազել է 9.4 տոկոսով: Արտահանման ծավալներով երրորդ տեղում պատրաստի սննդի արտադրանքն է, առաջին 6 ամսում Հայաստանից արտահանվել է 550 մլն 774.5 հազար դոլարի, նախորդ տարվա առաջին 6 ամսվա նկատմամբ աճը 31.9 տոկոս է:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/05 20:20
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/05 19:19
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 5-ի կարևոր լուրերը
2026/05/05/ 20:20 -
Մայիսի 5-ի բիզնես լուրերը
2026/05/05/ 19:19 -
Մարդկանց սթրեսի են ենթարկում բոլոր այն լուրերը, որոնք կապ չունեն իրենց բնակավայրի հետ․ Media Insights Project-ի հետազոտությունը
2026/05/05/ 18:17 -
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
2026/05/05/ 17:21 -
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
2026/05/05/ 17:16 -
ԱՄՆ ԶՈւ-ն մտադիր չէ ներխnւժել Իրանի ջրային կամ օդային տարածք. Պենտագոնի ղեկավար
2026/05/05/ 16:32 -
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 5,086 միլիարդ դոլար
2026/05/05/ 16:21 -
ՀՀ-ն ու Ֆրանսիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել․ որոնք են հիմնական ուղղությունները
2026/05/05/ 16:11 -
Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները
2026/05/05/ 16:04 -
Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է
2026/05/05/ 16:01
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 5, 2026 Թ․
https://youtu.be/vgZayNc6T6U
Defanse Housing. երբ խոստումը դառնում է իրականություն
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․