Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄԷ դեսպան Նարիման Ալ-Մուլլայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են սննդամթերքի արտահանման ոլորտում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև Հայաստանից ԱՄԷ կենդանի կենդանիների, կենդանական ծագման և գյուղատնտեսական մթերքների արտահանման ընթացակարգերի պարզեցման հարցեր։
Կողմերը անդրադարձել են նաև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հնարավորությանը։
Դեսպան Ալ-Մուլլան նշել է, որ ԱՄԷ-ն վերջին տարիներին դարձել է հայկական ապրանքների համար աճող և կարևոր շուկա՝ բարձր գնահատելով հայկական գյուղմթերքի որակը։
Նա կարևորել է նաև ոլորտային մասնագետների փոխադարձ այցերը, վերապատրաստումները և համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ակտիվացնել շփումները և պարբերաբար անցկացնել նման քննարկումներ՝ ինչպես առկա, այնպես էլ առցանց ձևաչափով։

