Հայաստանը և Ղազախստանը կհամագործակցեն միգրացիայի ոլորտում
Լուրեր |
Համաձայնագրով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ արդյունավետ ընթացակարգեր միգրացիոն ոլորտի կարգավորման գործընթացների վերաբերյալ՝ ձգտելով ստեղծել իրավական հիմք երկկողմ համագործակցության համար: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում քննարկման ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայնագրով, որը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին, նախատեսվում է կողմերի միջեւ համագործակցություն միգրացիայի ոլորտում: Կողմերը կհամագործակցեն տեղեկատվական, վիճակագրական, իրավական եւ գիտամեթոդական տեղեկատվության փոխանակման հարցերում: Համաձայնագրով նախատեսվում է կողմ պետությունների տարածքում գտնվող կողմ պետությունների քաղաքացիների մասին տեղեկությունների փոխանակում, փորձի փոխանակում եւ գործնական օգնության ցուցաբերում համագործակցության գործընթացում ի հայտ եկող հարցերում:
Նաեւ նախատեսվում է կողմ պետությունների քաղաքացիների իրավունքների, այդ թվում՝ նրանց ընտանիքների անդամների բնակության իրավունքի պաշտպանություն՝ բնակության համար տրված թույլտվության ժամկետների ընթացքում, կողմ պետությունների տարածքում գտնվելու կացության հիմքեր ունեցող անձանց իրավական կարգավիճակի վերաբերյալ հարցերի քննարկում:
Նշված կարգավորումներն իրականացվելու են կողմերի ներպետական օրենսդրությունների եւ միջազգային պարտավորությունների համաձայն:
Փոխնախարար Արմեն Ղազարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են անձնագրային ոլորտի խնդիրներին եւ ընթացող բարեփոխումներին:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեհրաբյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել օրենքի նախագծին:
Համաձայնագրին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Քննարկվել են հարկային բարեփոխումների ընթացքը և զարգացման հեռանկարները
2026/05/05/ 13:45 -
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
2026/05/05/ 13:41 -
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38 -
Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ Տեսչական մարմին
2026/05/05/ 11:36
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․