Հայաստանն ու Ադրբեջանը ՀՆԱ-ի համեմատ ամենաբարձր ռազմական ծախսերն ունեցող երկրների շարքում են

Տարեկան աճի տեսանկյունից ամենակտրուկ փոփոխությունը գրանցվել է Ուկրաինայում՝ +5,6 տոկոսային կետ։

Հայաստանն ու Ադրբեջանը ներառվել են այն երկրների տասնյակում, որոնք ՀՆԱ-ի նկատմամբ ունեն ամենաբարձր ռազմական ծախսերը։

Այս մասին նշվում է Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում։

Ըստ տվյալների՝ Հայաստանում ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 6,1%-ը, Ադրբեջանում՝ 6,5%։

Նույն ցանկում ընդգրկված են նաև Ռուսաստանը (7,5%), Իսրայելը (7,8%) և Ուկրաինան, որտեղ ցուցանիշը հասել է 40%-ի։

Զեկույցում նշվում է, որ 2025 թվականին ռազմական ծախսերի ամենամեծ աճը գրանցվել է Մերձավոր Արևելքում՝ ՀՆԱ-ի 3,8% մակարդակով։

Այդ ցուցանիշով հաջորդում են Եվրոպան (3,2%), Աֆրիկան (1,8%), Ասիան ու Օվկիանիան (1,6%) և Ամերիկա մայրցամաքը (1,2%)։

Տարեկան աճի տեսանկյունից ամենակտրուկ փոփոխությունը գրանցվել է Ուկրաինայում՝ +5,6 տոկոսային կետ։

Նրան հաջորդում են Ադրբեջանը՝ +1,4 տոկոսային կետ աճով, ինչպես նաև Նորվեգիան և Դանիան՝ +1,0-ական աճով։

Զեկույցը ցույց է տալիս, որ գլոբալ անվտանգային միջավայրի լարվածությունը շարունակում է ազդել երկրների պաշտպանական բյուջեների վրա։