Արմեն Աշոտյանին ձերբակալել են։ Այս մասին հայտնել է քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։
Նա տեղեկացրեց, որ դեռևս պարզ չէ՝ ինչու են Աշոտյանին ձերբակալել, միայն այն գիտի, որ դեռևս կալանքի միջնորդություն ներկայացված չէ։ «Մենք մինչև գիշերվա 2-ը ուղիղ եթերում ենք եղել, հետո բաժանվել ենք, ժամը չորսին խոսել եմ իր հետ ու առավոտյան արդեն իմացա, որ ձերբակալել են նրան։ Հիմա գնում ենք Քննչական կոմիտե»,- ներկայացրեց Շարմազանովը։
Նա կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ական գործիչ Արման Սահակյանի դեպքը կապված չէ Աշոտյանի ձերբակալության հետ, քանի որ Արման Սահակյանին գիշերը կալանավորել են, իսկ Արմեն Աշոտյանին հայտնի չէ՝ ինչ գործով են ձերբակալվել։

