ArcaQR՝ վճարումներ անմիջապես բանկային հաշվից
Լուրեր |
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ներկայացնում է ArcaQR համակարգը՝ վճարումներ QR-ով, որոնք կատարվում են մեկ սկանով՝ անմիջապես բանկային հաշվից։
Սեպտեմբերի 30-ին պաշտոնապես մեկնարկում է ArcaQR-ը` դարձնելով ամենօրյա վճարումները
պարզ ու հարմար բոլորի համար։
ArcaQR համակարգին մասնակից բանկերի օգտատերերը կկարողանան մուտք գործել բանկի մոբայլ
հավելված, սկանավորել QR-ը եւ կատարել վճարումը ցանկացած բանկային հաշվից։
«ArcaQR-ը մեր հերթական քայլն է՝ զարգացնելու անկանխիկ վճարումների մշակույթը Հայաստանում։
Մենք համոզված ենք, որ QR վճարումները կդառնան առօրյայի մի մասը՝ առաջարկելով սպառողներին
հարմարավետություն, բիզնեսներին պարզ ու մատչելի վճարումների հնարավորություն, իսկ
գործընկեր բանկերին՝ մոբայլ հավելվածի օգտագործման հաճախականության ավելացում»,- ասել
է «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը։
Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանի խոսքով՝ որպես թվային
բանկ՝ Evocabank-ի համար շատ կարեւոր է միանալ ArcaQR համակարգին, քանի որ վճարումների
ոլորտի զարգացումը իրենց ռազմավարական ուղղություններից մեկն է. «Մենք վստահ ենք, որ
ArcaQR-ի կիրառմամբ վճարումները կդառնան ավելի հարմար, արագ եւ ապահով»։
«Ուրախ ենք միանալ ArcaQR նախաձեռնությանը, որի մեկնարկը կարեւոր քայլ է ոչ միայն հաճախորդների
սպասարկման մակարդակի բարձրացման, այլեւ` ամբողջ համակարգի համաչափ եւ կայուն զարգացման
ուղղությամբ։ Ամերիաբանկը հետեւողականորեն ներդնում է նորարար լուծումներ՝ նպաստելով
անկանխիկ վճարումների զարգացմանը եւ հաճախորդների համար առավել հարմարավետ գործիքների
կիրառմանը։ Լիահույս ենք, որ միասնական QR վճարումները կնպաստեն թվային վճարումների
ավելի լայն տարածմանը եւ մեր հաճախորդների փորձառության բարելավմանը»,- նշել է Ամերիաբանկի
մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը:
Կոնվերս Բանկի մանրածախ դեպարտամենտի տնօրեն Արամ Բալոյանն ասել է, որ իրենց բանկը
կարեւորում է բանկային հաշվի ծառայության եւ Converse Mobile հավելվածի` որպես հիմնական
թվային ուղու զարգացումը.
«Այս տեսանկյունից չափազանց կարեւոր է շուկայում վճարային գործիքների եւ ենթակառուցվածքների
ընդլայնումը եւ զարգացումը, ազգային վճարային համակարգերի շուրջօրյա սերվիսների ձեւավորումը։
Մենք հանձնառու ենք այս նպատակների իրագործմանը եւ առաջիններից ենք միանում նոր
ArcaQR համակարգին։ Բանկը, իր ռազմավարության շրջանակում, շարունակելու է իր ծառայություններն
ընդլայնել՝ ներդնելով վճարային այլընտրանքային գործիքներ»։
«ArcaQR վճարային գործիքի ավելացումը, կարծում եմ, մեծ ձեռքբերում է ընդհանուր համակարգի
համար։ Որքան հասանելի լինեն Arca ազգային վճարային համակարգի ծրագրերը հաճախորդների
համար, այդքան ակնհայտ կլինի համակարգի կայունությունը, համակարգի հանդեպ վստահությունը։
Ուրախ եմ, որ ԱրարատԲանկը միացել է այս ծրագրին, եւ իր մասնակցությամբ աջակցում է ծրագրի
կայացմանն ու զարգացմանը»,- նշել է ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն
Մհեր Անանյանը։
Հայէկոնոմբանկի գործադիր տնօրենի տեղակալ Վահե Ղազարյանի խոսքով՝ Հայէկոնոմբանկի համար
ArcaQR համակարգին միանալը կարեւոր քայլ է հաճախորդներին առավել պարզ, հարմար եւ ժամանակակից
վճարային լուծումներ առաջարկելու առումով։
«Հայէկոնոմբանկի զարգացման ռազմավարության հիմքում ընկած են նորարարական ծառայությունները,
որոնք նպաստում են ոչ միայն հաճախորդների փորձի բարելավմանն, այլեւ՝ անկանխիկ վճարումների
մշակույթի զարգացմանը։ Կարծում եմ՝ ArcaQR համակարգը մեր հաճախորդների անկանխիկ գործարքների
համար կապահովի արագություն, հարմարավետություն եւ անվտանգություն թվային միջավայրում»,-
ասել է Վահե Ղազարյանը:
«ArcaQR համակարգի ստեղծումը նշանակալից քայլ է՝ ապահովելու վճարային ենթակառուցվածքների
անընդհատությունը, անվտանգությունը եւ անխափան աշխատանքը: Արդշինբանկը շատ է կարեւորում
ArcaQR hամակարգի մեկնարկը եւ ուրախ է հանդես գալ որպես համակարգի մասնակից՝ առաջարկելով
այլընտրանքային եւ անվտանգ վճարային լուծումներ՝ անկանխիկ վճարումների մշակույթը խթանելու,
հաճախորդների ամենօրյա բանկային կարիքները բավարարելու, նրանց փորձառության եւ սպասարկման
որակը բարձրացնելու համար», - նշել է Արդշինբանկ ՓԲԸ վարչության անդամ, ՓՄՁ բիզնեսի
տնօրեն Միհրան Մուրադյանը:
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/11/28 22:00
Նոյեմբերի 28-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/11/28 20:20
Նոյեմբերի 28-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
Լուրեր | 2025/11/28 19:14
Նոր բաժին Idram&IDBank-ում
Idram&IDBank-ում արդեն շոփինգի հնարավորություն կա:
-
Նոյեմբերի 28-ի բիզնես լուրերը
2025/11/28/ 22:00 -
Նոյեմբերի 28-ի կարևոր լուրերը
2025/11/28/ 20:20 -
Նոր բաժին Idram&IDBank-ում
2025/11/28/ 19:14 -
ՀԹՀԱ անդամ թարգմանիչները մասնակցել են ՄԱԿԲՀ-ի ԳՀԲ թեմայով դասընթացին
2025/11/28/ 19:12 -
Մեկնի՛ր Փարիզի Դիսնեյլենդ. հնարավորություն՝ Ակբա բանկի Visa քարտապանների համար
2025/11/28/ 19:08 -
Ինչպես առաջնորդել, երբ ամեն ինչ ավելի ու ավելի է անկառավարելի դառնում
2025/11/28/ 19:00 -
Ի՞նչ պետք է իմանալ թվային աշխատանքային պայմանագրի մասին
2025/11/28/ 17:50 -
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2025/11/28/ 17:03 -
Մինչև 50.000 ՀՀ դրամ քեշբեք C360 Mastercard-ով և ավելին․ Կոնվերս Բանկի նոր արշավը
2025/11/28/ 16:47 -
ԱրարատԲանկը մասնակցել է Լյուբլյանայում կայացած Social Impact Award 2025 գագաթնաժողովին
2025/11/28/ 16:45
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Ucom-ն աջակցում է տիեզերական ճարտարագիտության զարգացմանը Հայաստանում
ՓՈՂ NEWS. ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 2025 Թ․
Վստահության նոր չափանիշ կառուցապատման և անշարժ գույքի ոլորտում «գնորդի վճարումների ապահովագրության՝ միջազգային երաշխիքով» ArtCompany-ի, AR-GO Realty-ի և EFES Insurance ապահովագրականի շնորհիվ
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 2025 Թ․