Արծաթի գինը սպոտ շուկայում երկուշաբթի օրվա առևտրի ժամանակ աճել է ավելի քան 2%-ով և մեկ ունցիայի համար հասել է 57,86 դոլարի՝ սահմանելով նոր պատմական ռեկորդ, հաղորդում է Reuters-ը։
Թանկարժեք մետաղը թանկացել է վեցերորդ առևտրային նստաշրջանն անընդմեջ։ Նրա գինը տարեսկզբից ի վեր ավելի քան կրկնապատկվել է, մինչդեռ ոսկին թանկացել է 1.6 անգամ։
Վերլուծաբանների կարծիքով՝ արծաթը աջակցվում է մատակարարման շարունակական պակասի և ԱՄՆ-ում Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքները կնվազեցնի աճող սպասումների շնորհիվ։
«Համաշխարհային շուկայում դեֆիցիտը դեռևս զգացվում է», - կարծում է ANZ Group-ի հումքային ապրանքների վերլուծաբան Դենիել Հայնսը։ - «Քանի որ ոսկու գները դադար են վերցրել և թվում է, թե ներդրողները իրենց ուշադրությունը սևեռել են արծաթի վրա»։
Երկուշաբթի օրը ոսկու սպոտ գները նվազել են 0.1%-ով՝ մեկ ունցիայի համար հասնելով 4,225.91 դոլարի։ Դեկտեմբերյան ֆյուչերսները աճել են 0.1%-ով՝ մեկ ունցիայի համար հասնելով 4,260.2 դոլարի։

