ԱրարատԲանկի Միջազգային գործառնությունների վարչության ղեկավար Զարուհի Մելքոնյանը նշել է, որ շատ պարտավորեցնող է նման հեղինակավոր կառույցի կողմից բարձր գնահատականի արժանանալը:
«Commerzbank AG բանկի կողմից ստացված «Որակի գերազանցության» հերթական մրցանակը հավաստումն
է առ այն, որ որակը և հուսալի համագործակցությունը կարող են բացառապես օրինաչափ լինել,
որը երաշխավորում է Բանկի կողմից իրականացվող
միջազգային փոխանցումների բարձր մակարդակի սպասարկումը։ Բանկի համար
կարևոր է ոչ միայն համագործակցության հաստատումը
միջազգային նշանավոր ֆինանսական հաստատությունների հետ, այլ գործարար հարաբերությունների
մշտապես բարելավվող որակը և փոխգնահատանքը։ Մրցանակը պարտավորեցնում է մեզ շարունակելու աշխատել նույն նվիրումով և պատասխանատվությամբ»,-
ասել է Մելքոնյանը։
Միջազգային գործընկերների կողմից հերթական բարձր գնահատականն
ամրապնդում է ԱրարատԲանկի՝ վստահելի և կայուն գործընկերոջ համբավը։
Հիշեցնենք, որ ԱրարատԲանկն առաջարկում է ֆինանսաբանկային ծառայություններ՝
մատուցելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ ֆիզիկական և իրավաբանական անձանց:
ԱրարատԲանկը հանդիսանում է Հայաստանի փորձառու բանկերից մեկը՝ գործունեությունն ուղղելով
լավագույն միջազգային և նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ ՓՄՁ վարկավորման, առևտրի
ֆինանսավորման, ներդրումային և թվային բանկինգի ուղղություններով առաջատար դիրքեր գրավելուն:
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

