Այսուհետ ԱրարատԲանկի հաճախորդները կարող են AraratMobile հավելվածի միջոցով փոխանցում կատարել համակարգին միացած այլ բանկերի հաճախորդներին հեռախոսահամարի միջոցով։
Փոխանցումների 0% միջնորդավճարը գործելու է մինչ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ինչպե՞ս կատարել հեռախոսահամարով փոխանցում այլ բանկերի հաճախորդներին
AraratMobile հավելվածում հեռախոսահամարով փոխանցումներ կատարելու համար մուտք գործեք Փոխանցումներ > Հեռախոսահամարով բաժին։
Ինչպե՞ս ստանալ հեռախոսահամարով փոխանցում այլ բանկերի հաճախորդներից
ԱրարատԲանկի հաճախորդները՝ համակարգին միացած բանկերից փոխանցումներ ստանալու համար պետք է մուտք գործեն AraratMobile հավելվածի «Կարգավորումներ» բաժին և ԱրարատԲանկն ընտրել որպես հիմնական բանկ, ինչպես նաև ընտրել գումարի ստացման համար անհրաժեշտ հաշիվ։
Մանրամասների համար այցելեք ԱրարատԲանկի պաշտոնական կայք կամ զանգահարեք +374 10 59 23 23:
Եթե դեռ չունեք AraratMobile, կարող եք ներբեռնել հավելվածը AppStore-ից և Google Play-ից։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

