Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնող հանցավոր խմբի անդամները կատարել են 29 մլն դրամի փողերի լվացում
Լուրեր |
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Ա.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «ՄԴՄԱ», «Մարիխուաննա», «Կոկաին» տեսակի թմրամիջոցներ, որոնք առցանց հարթակների միջոցով փոխանցել է թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց:
Բացի այդ, Ա․Ա․-ն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.47 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոց։
Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ա.Ա.-ն առցանց խանութ-հարթակներից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել է մի շարք կրիպտոարժութային դրամապանակների տվյալներ՝ պատվիրված թմրամիջոցի համար նախատեսված գումարը նշված դրամապանակներին փոխանցելու նպատակով:
Այսպիսով, Ա.Ա.-ի և մի խումբ անձանց կողմից ստացվել ու տնօրինվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված և տարբեր էլեկտրոնային դրամապանակների և բանկային հաշիվների փոխանցված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 29 մլն 292 հզր 406 ՀՀ դրամ գումար:
Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։
Մեկ անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38 -
Կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ Տեսչական մարմին
2026/05/05/ 11:36 -
Հայաստանը թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան․ Անտոնիու Կոշտա
2026/05/05/ 11:32 -
ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում ենք նոր մակարդակի․ վարչապետ
2026/05/05/ 11:28
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․